FITCH վարկանիշային գործակալությունը վերահաստատել է «Արդշինբանկի» վարկանիշն ու վերանայել է կանխատեսումը Կայունի
Fitch վարկանշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշն ու վերանայել է կանխատեսումը Կայունի
Fitch միջազգային վարկանշային գործակալությունն այսօր վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի:
Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն և մասնավորապես նշել, որ «բանկի վարկանիշը հիմնված է ընդունելի ֆինանսական ցուցանիշների վրա, որոնք ամրապնդված են վերականգնվող տնտեսությամբ ու արժույթի հարաբերական կայունությամբ, բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարի; տեղական շուկայում բանկի զգալի դերի (ներքին շուկայի վարկավորման 13% մասնաբաժին) վրա»:
Կանխատեսման վերանայումը Բացասականից Կայունի «արտացոլում է Fitch-ի սպասումները, որ ակտիվների որակի, մասնավորապես վերակառուցված/ռիսկային ակտիվների հետ կապված հնարավոր ռիսկերը կարող են աստիճանաբար կլանվել բանկի եկամուտներով՝ առանց կապիտալի վրա ազդեցության»:
Fitch վարկանշային գործակալությունը նշել է նաև Արդշինբանկի կողմից Առէքսիմբանկի հետ միացման/ձեռքբերման վերջին գործարքը. «Վերջերս ավելի փոքր Առէքսիմբանկի հետ տեղի ունեցած միաձուլումը չեզոք ազդեցություն է ունեցել Արդշինբանկի վարկանիշի վրա, քանի որ Առէքսիմբանկի մասնակցությունը միաձուլված բանկի հաշվեկշռում չի գերազանցում 8%, այն դեպքում, որ Առէքսիմբանկի հաշվեկշիռն էականորեն մաքրվել է նախորդ սեփականատերերի կողմից»:
Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: