Արվեստի գործերի առցանց-վաճառքներն աճել են 15 տոկոսով՝ մինչև 3,75 մլրդ դոլար
Արվեստի գործերի առցանցվաճառքների ծավալը 2016 թվականին աճել է 15 տոկոսով եւ կազմել է 3,75 մլրդ դոլար: Այդ մասին ասված է Hiscox ընկերության հաշվետվության մեջ: Այսպիսով, արվեստի գործերի շուկայում առցանցվաճառքիների բաժինը մեկ տարի առաջվա 7,4 տոկոսից աճել է մինչեւ 8,4 տոկոս:
Աշխարհի խոշորագույն աճուրդային տները՝ Sotheby՚s-ը, Christie՚s-ը եւ Heritage Auction-ը, անցյալ տարի իրենց առցանցխանութների միջոցով վաճառել են 720 մլն դոլար գումարի արվեստի ստեղծագործություններ:
Sotheby՚s-ը վաճառքների աճ է գրանցել 84 տոկոսով: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ հավաքորդները դեռեւս զգուշանում են առանձնապես թանկարժեք առարկաներ ձեռք բերել Համացանցի միջոցով. գործարքների ճնշող մեծամասնության գումարը չի գերազանցում 5 հազար դոլարը:
Փորձագետների գնահատումներով՝ ինտերնետխանութների միջոցով նկարների, քանդակների եւ այլ ստեղծագործությունների վաճառքները կարող են 9,14 մլրդ դոլարի հասնել արդեն չորս տարի հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: