
«Փոքրիկս, դու ինձ այնպիսի ուժ ես տվել, որի մասին պատկերացում անգամ չունեի». Սերենա Ուիլյամս

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը գտնվում է հղիության 20-րդ շաբաթում և 2017 թվականին այլևս կորտ դուրս չի գա: Սերենան Instagram-ի իր էջում դիմել է իր ապագա երեխային:
«Սիրելի՛ փոքրիկ, դու ինձ այնպիսի ուժ ես տվել, որի մասին պատկերացում անգամ չունեի: Ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում իրական հանգստությունը և խաղաղությունը: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ մյուս տարի դու իմ անկողնում կլինես: Եվ ամենակարևորը. ես այնքան ուրախ եմ քեզ հետ կիսել աշխարհում առաջինը լինելու տիտղոսը, որն այսօր, Ալեքսիսի ծննդյան օրը, նորից ստացա: Ամենամեծ №1-ից ամենափոքրիկ №1-ին, քո մայրիկ»,- գրել է Սերենան:
Այս շաբաթ Սերենան գլխավորեց WTA վարկանիշային աղյուսակը, չնայած այն բանին, որ կորտ դուրս չի եկել հաղթական Australian Open-2017-ից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը