Բաժիններ՝

Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը ներկա են եղել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությանը

Հայ ձեռնարկատեր, Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկեր Նուբար Աֆեյանը և «Սկոլկովո» կառավարման դպրոցի համահիմնադիր, IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures»-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հայկական կրկնօրինակմամբ հայաստանյան փակ ցուցադրությանը:

Այս կապակցությամբ Նուբար Աֆեյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հենց նոր դիտել եմ «Խոստումը» ֆիլմը Երևանում… Հայաստանում: Նույն լեզվով ես լսել եմ այս պատմությունները իմ մեծ մորաքույր Արմենուհուց, ով ապրել է 1893-1994 թվականներին:

Շատ հուզիչ պահեր էին, որոնք հանդիսատեսին բավականին ցնցեցին Ապրիլի 24-ի նախօրեին: Ֆիլմի լավագույն արտահայտությունն էր. «Մեր հաղթանակը կլինի մեր կենդանի մնալու գրավականը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս