«Արարատի գինու գործարանը» երեք տարով ազատվեց ԱԱՀ-ից
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Արարատի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով կհետաձգվի:
«Ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատի գինու գործարան»-ը նպատակ է դրել ձեռք բերել խմիչքների արտադրության և շշալցման հոսքագծեր, որով էլ ավելի կբարելավվի արտադրության որակը և կավելացվեն արտադրանքի ծավալները: Այդ նպատակով նախատեսվում է շուրջ 3,1 մլրդ դրամի ներդրումներ կատարել: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2017 թվականին կկազմի 160 հազար դրամ»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախագծով առաջարկվում է հոսքագծերի ներմուծման համար ավելացված արժեքի գումարները հետաձգել երեք տարի ժամկետով: