Կառավարությունը երեք տարով ԱԱՀ-ից ազատեց «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին
Հայաստանի կառավարությունը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկրած ապրանքները երեք տարով ազատում է ավելացված արժեքի հարկից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ն Սյունիքի և Վանաձորի մարզերում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ է իրականացրել, ինչի հետևանքով հայտնաբերվել են ոսկու քվարցիտի հանքաղբյուրներ։
«Ընկերության նպատակն է ներդրումային ծրագրի շրջանակում կառուցել ու շահագործել Ամուլսարում ոսկու քվարցիտի հանքաղբյուրը: Շահագործման ընթացքում կստացվի մոտ 2 մլն ունցիա ոսկի և 3 մլն ունցիա արծաթ, որոնք ամբողջությամբ կարտահանվեն: Նախատեսվում են մոտ 179,4 մլրդ դրամի ներդրումներ, որոնցից 26,7 մլրդ դրամը՝ սարքավորումների համար», – ասաց նախարարը:
Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ՝ 525 հազար դրամ միջին աշխատավարձով: