«Իմ խնդիրն է՝ ստիպել Կլիչկոյին իրեն նորեկ զգալ». Էնթոնի Ջոշուա
Գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան գտնում է, որ արագությունը և երիտասարդությունը կօգնեն իրեն հաղթել Վլադիմիր Կլիչկոյին:
«Սա իմ ժամանակն է: Չեմ կարծում, որ Կլիչկոն կարող է թույլ տեղեր գտնել ինձ մոտ: Դեռ շատ աշխատանք կա, բայց ես գնում եմ նոկաուտի ետևից. դա իմ նպատակն է:
Ես չեմ պարտվել պրոֆեսիոնալ կարիերայում և ոչինչ չունեմ ասելու պարտության մասին: Կլիչկոն ավելի հուժկու հարված ունի, քան ես, հասկանում եմ դա, բայց բռնցքամարտը չի սահմանափակվում միայն դրանով: Ես միշտ աշխատում եմ գործել ծայրահեղ պարզ: Իմ աշխատանքն է՝ ստիպել հակառակորդին իրեն նորեկ զգալ:
Շատ եմ լսել տարիքի մասին, բայց բռնցքամարտը երիտասարդների մարզաձև է: Վլադիմիրը փորձ ունի, որը նրան կօգնի առաջին ռաունդներում, բայց հետո իմ ադրենալինը և արագությունը նրա համար պրոբլեմ կդառնան»,- ասել է Ջոշուան Sky Sports-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը