Բաժիններ՝

«Հնարավոր է` 2026 թվականին կգա Աշխարհի չեմպիոն դառնալու մեր ժամանակը». ֆուտբոլի ԱՄՆ հավաքականի գլխավոր մարզիչ

Ամերիկացիները լուրջ են տրամադրված:

«1994 թվականին ԱՄՆ-ը հայտնվեց ֆուտբոլային աշխարհի սահմաններին և ՖԻՖԱ-ն ցանկացավ նահանգներին ներգրավել այդ խաղի մեջ: Մինչև 2026 թվականը Մենք արդեն կդառնանք լիարժեք ֆուտբոլային երկիր և կվերածվենք խոշոր խաղացողի:

Կարծում եմ՝ 2026 թվականն այն պահն է, երբ մենք կսկսենք մտածել Աշխարհի առաջնությունը հաղթելու մասին: 1994 թվականին նախադրյալներ չկային: 2010 թվականին նախադրյալներ նույնպես չկային: Բայց 2026 թվականին կարող է սկսվել մեր ժամանակը»,- հայտարարել է Բրուս Արենան, ում խոսքերն է մեջբերում NBC Sports-ը:

Արենան ղեկավարել է ԱՄՆ հավաքականը 1998-2006թթ.: Նա 2002թ. Աշխարհի առաջնության ժամանակ հավաքականը հասցրեց մինչև քառորդ եզրափակիչ, բայց 2006 թվականին հեռացավ թիմից՝ առաջնությունը ձախողելուց հետո:
2016թ. նոյեմբերին Արենան վերադարձավ ազգային թիմ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս