««Բարսելոնան» կարող է հաղթել «Յուվենթուսի» հետ հակամարտությունում». Լուիս Էնրիկե
Իսպանացին հավատում է հերթական փրկությանը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հավատում է, որ իր թիմը «Յուվենթուսին» 0:3 հաշվով պարտվելուց հետո կարող է հաղթել հակամարտությունը:
«հավատում եմ թիմի պոտենցիալին և բազում տարբերակներ եմ տեսնում պատասխան խաղից առաջ: Մենք պետք է հիմնավորված ռիսկի դիմենք, որովհետև մենք կորցնելու ոչինչ չունենք:
Ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք շանս ունենք ամեն ինչ գլխիվայր շրջելու համար: Տեսեք, թե ինչ կատարվեց Փարիզից հետո: Տակտիկական սխալնե՞ր: Մենք տակտիկապես չենք սխալվել, ես ղեկին եմ և ես պատասխան եմ տալիս այն վատ բաների համար, ինչ կատարվում է թիմի հետ»,- հայտարարել է Լուիս Էնրիկեն Football-Italia-ին:
Կատալոնացիների և թուրինցիների միջև պատասխան խաղը տեղի կւոնենա «Քամփ Նոու» մարզադաշտում, ապրիլի 19-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը