Բաժիններ՝

««Արսենալը» չի կարող Ալեքսիս Սանչեսին շաբաթական 354 հազար եվրո վճարել». Արսեն Վենգեր

Ֆրանսիացին չի ցանկանում խախտել ակումբային ավանդույթները:

«Արսենալի» գլխավոր մարզիչը համաձայն չէ ղեկավարների ցանկության հետ, որն է երկարաձգել չիլիացու պայմանագիրը ԱՊԼ-ի համար ռեկորդային՝ շաբաթական 354 հազար եվրո աշխատավարձով:

«Որոշներն ինձ խորհուրդ են տալիս համաձայնվել Սանչեսի պահանջերի հետ: Այդ դեպքում, մենք չենք կարող պահպանել համակարգը և խնդիրներ կունենանք: Ես հասկանում եմ, որ առանցքային ֆուտբոլիստները նշանակություն ունեն, բայց նույնիսկ նրանց չի կարելի վճարել ավելի, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»,- հայտարարել է Վենգերը, ում խոսքերն է մեջբերում Mirror-ը:

ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 32 խաղերում Սանչեսը դարձել է 18 գոլի և 10 փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը 28-ամյա չիլիացուն գնահատում է 65 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930