Բաժիններ՝

9 հետաքրքիր բան, որ առողջության մասին կարող են վկայել ձեռքերը

Steptohealth.ru կայքը գրում է, որ ձեռքերը շատ բան կարող են վկայել առողջության մասին։

1. Դողացող ձեռքեր։ Դողացող ձեռքերը շատերին են վախեցնում։ Առաջին բանը, որ շատերը մտածում են, Պարկինսոնի հիվանդությունն է։ Բայց ձեռքերում դողի առկայությունը ոչ միշտ է վկայում այդ հիվանդության մասին։ Ձեռքերը կարող են դողալ մեծ քանակով կոֆեինի օգտագործման կամ հակադեպրեսանտների չարաշահման արդյունքում։

2. Քրտնարտադրություն։ Սա բավական տարածված երևույթ է, որն առավել հաճախ նկատվում է հիպոթիրեոզով և չափազանց առատ քրտնարտադրությամբ տառապող մարդկանց շրջանում։ Սա կարող է վկայել նաև անհանգստության, սթրեսի կամ տագնապայնության մասին։

3. Ձեռքերի բորբոքում։ Սա կարող է վկայել ֆիզիկական վարժությունների ընթացքում ծանրաբեռնվածության մեծացման մասին։

4. Ձեռքերի մաշկի չորություն, թեփոտություն։ Սա կարող է վկայել B խմբի վիտամինների անբավարար մակարդակի մասին, որը հարկավոր է բջիջների վերականգնման համար։

5. Ցան և քոր։ Սա կարող է վկայել այնպիսի հիվանդության առկայության մասին, որը ստացել է էկզեմա անվանումը։ Այս դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ ախտորոշում և բուժում ստանալու համար։ Եթե էկզեման բացառվում է, հարկավոր է խոնավեցնող կրեմներ օգտագործել, որոնք հարուստ են А և Е վիտամիններով։

6. Սպիտակ գույնի եղունգներ։ Ուշադրություն դարձրեք, եթե եղունգները սպիտակ են դարձել կամ անգույն։ Սա կարող է վկայել անեմիայի մասին։ Արյան անալիզը լավագույն միջոցն է ախտորոշման համար։ Հիշեք, որ միշտ կարևոր է բժշկի խորհրդատվությունը ստանալը։

7. Եթե մատների ծայրերը կորցնում են բնական գույնը և դառնում կապույտ կամ կարմիր, կարևոր է ուշադրություն դարձնել, քանի որ սա կարող է վկայել արյունատար անոթների հիվանդության մասին։

8. Թույլ եղունգներ։ Դեպքերի մեծամասնությունում սա կարող է վկայել կալցումի կամ սպիտակուցների անբավարար մակարդակի մասին։

9. Պիգմենտային հետքեր։ Սա հիմնականում ծերացման նշան է։ Քանի որ ձեռքերն ամենահաճախն են շփվում ագրեսիվ նյութերի հետ, առավել արագ են ծերանում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս