Բաժիններ՝

«Ես պատրաստ եմ աշխատել ԱՊԼ-ում կամ Չեմպիոնշիփում». Լեոնիդ Սլուցկի

ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին պատմել է Անգլիայում ապրելու և կարիերան վերսկսելու մասին:

«Երբ տեղափոխվեցի Անգլիա, երկու խնդրի առջև էի հայտնվել: Առաջինն իմ անգլերենի մակարդակն էր: Հնարավո՞ր է այն սովորել: Ես 45 տարեկան եմ և ինձ համար դժվար է հիմա սկսել այն սովորել: Բայց հիմա ես մտածում եմ, որ այդ հարցը կարգավորվել է: Ես պատրաստ եմ աշխատել ԱՊԼ-ում կամ Չեմպիոնշիփում: Ցանկանում եմ այստեղ աշխատել շատ երկար, այնպես, ինչպես Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Հասկանում եմ, որ անգլիական ֆուտբոլի համար այստեղ ձեռք բերված փորձն ավելի կարևոր է, քան արտասահմանի փորձը: Չեմպիոնշիփում մեկ հաջող առաջնությունը կարող է հին տիտլոներից և Չեմպիոնների լիգայում անցկացրած 50 խաղերից ավելի կարևոր լինել: Բայց ես պատրաստ եմ խաղալ անգլիական կանոններով»,- The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Սլուցկին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս