Բաժիններ՝

Ադրբեջանում ավտորիտարիզմն ավելի է ամրապնդվել. Freedom House

Freedom House մարդու իրավունքների կազմակերպությունը ապրլի 4-­ին հրապարակել է «Անցումային երկրներ 217» զեկույցը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Այս զեկույցը Freedom House-­ի պատմության 22-­րդ ամենամյա զեկույցն է, որում տեղ է գտել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Եվրասիայի ժողովրդավարական իրավիճակը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի ընտրական գործընթացներին, քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին, ազգային ժողովրդավարական կառավարմանը, դատարանների օրինականությանը և անկախությանը, կոռուպցիայի կատեգորիաներին:

Զեկույցում տեղ գտած երկրների ժողովրդավարական պատկերը գնահատվել է 1-­7 բալանոց սանդղակով, որտեղ 1­-ը համարվում է ամենադրական, իսկ 7-­ը ամենաբացասական ցուցանիշը:

Ադրբեջանի ընտրական պրոցեսները, քաղաքացիական հասարակության իրավիճակը , անկախ լրատվամիջոցների դրությունը, ազգային ժողովրդավարական կառավարման համակարգը, դատարանների օրինականության և անկախության աստիճանը և կոռուպցիայի իրավիճակը գնահատվել է 7 բալ, տեղական ժողովրդավարական կառավարումը` 6,50 բալ:

Այս բոլոր գործոնների հանրահաշվի արդյունքում Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը գնահատվել է 6,93 բալ: Կազմակերպության 2016-­ի համանման զեկույցում Ադրբեջանի ժողովրդավարական իրավիճակը գնահատվել էր 6,86 բալ, այսինքն`վերջին մեկ տարում Ադրբեջանում ավտորիտարիզմն ավելի է ամրապնդվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս