Բաժիններ՝

«Չեմ զգում տարիքս և չեմ կարող դժգոհել իմ արագությունից». Վլադիմիր Կլիչկո

Գերծանր քաշային կարգում նախկին աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն վստահ է, որ տարիքն իրեն չի վնասի Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտում: Ապրիլի 29-ին 41-ամյա ուկրաինացին Լոնդոնում կմենամարտի IBF վարկածով չեմպիոնի հետ:

«Ազնվորեն ասած, ես չեմ զգում տարիքս: Կհավատա՞ք, թե՞ ոչ, բայց ես այն չեմ զգում: Համենայն դեպս, դեռ չեմ զգում: Չգիտեմ՝ ինչ կլինի 4 տարի անց, բայց հիմա ես չեմ կարող դժգոհել իմ արագությունից, դիմացկունությունից կամ էլի ինչ-որ բաներից: Ինձ նույնիսկ ավելի լավ եմ զգում, քան նախկինում:

Իհարկե, թվերը չեն ստում մարդկանց, ովքեր չեն զբաղվում բռնցքամարտով: Բայց այն կդառնա թերությո՞ւն: Ես կարծում եմ՝ այն կդառնա առավելություն»,- Կլիչկոյին է մեջբերում Boxing Scene-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930