Գագիկ Ծառուկյանն ընտրախախտո՞ւմ է թույլ տվել

«Ծառուկյան» դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ դեռևս լուռ է: 168.am-ը փորձեց դաշինքի մի քանի անդամներից, կենտրոնական շտաբից ճշտել՝ կա՞ն արձանագրված խախտումներ իրենց դաշինքի վստահված անձանց կողմից, սակայն նրանք կամ անհասանելի են, կամ «հարմար չէ՝ հարցին պատասխանեն»:

Միայն դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Էջմիածնի Խորունկ գյուղում է եղել, որտեղ որոշակի դեպքեր են արձանագրվել: Մասնավորապես, Մ. Մելքումյանն ասաց, որ լրագրողները ֆիքսել են, որ տեղամասից դուրս հանված քվեաթերթիկներ են հայտաբերվել, և դա արձանագրվել է:

Մ. Մելքումյանն ասաց, որ ինքն այդ մասին խոսել է նաև հանձնաժողովի անդամների հետ. «Փաստորեն, դա դուրս է բերվել, ու չեն նկատել, բայց դա արդեն ընտրախախտում է, և գյուղապետն էլ այնտեղ ակտիվ գործունեություն էր ծավալում: Եղել է, որ հանձնաժողովի նախագահը փորձել է մտնել ու քվեարկել քվեարկողի հետ, կանխվել է դա, ու այս պահին տենց հստակ ուրիշ բան չկա, ինչ ասացի, այդ Խորունկ գյուղի մասին է»:

Մեր այն հարցին, թե՝ պա՞րզ էր՝ ինչի համար են այդ քվեաթերթիկները դուրս բերել, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «Դա ուղղակի դրսում հայտնաբերվել է, բնականաբար, այդ քվեաթերթիկներն այդ աղբամանից դուրս հանված են, հիմա՝ ով է արել, ինչ է արել, պարզ չէ, բայց, որ դրա մասին բոլորը ֆիքսեցին, դա փաստ է»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր քվեարկության ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գ. Ծառուկյանն էլ իր հետ դուրս հանեց չքվեարկած քվեաթերթիկները: Մեր այն հարցին, թե՝ դա է՞լ է, փաստորեն, ընտրախախտում համարվում, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ, ես ուղղակի ասում եմ այն, ինչ կա, հիմա թե դա պետք է տենց լինի, չլինի՝ ես չգիտեմ, ասում եմ՝ գնացել ենք, կուտակում կար, այսպիսի բաներ են եղել, ես անձամբ չեմ տեսել քվեաթերթիկները, բայց ասացին, որ դրսում ֆիքսվել է, որ քվեաթերթիկներ կային, հիմա թե դա օրենքի խախտում է, թե ինչ է, արդեն Ընտրական օրենսգրքի վարչարարությունը ցույց կտա»:

Տեսանյութեր

Լրահոս