Բաժիններ՝

Հայտարարություն` ընտրողներին իրենց կամքին հակառակ տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու վերաբերյալ

Հայտարարություն` ընտրողներին իրենց կամքին հակառակ տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու վերաբերյալ:

Հաշվի առնելով բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ.

– առավել տարածված և առավել չբացահայտված, չկանխված խախտումների՝ ընտրակաշառքների բաժանման, ընտրողներին ընտրական տեղամասեր բերման ենթարկելու արատավոր պրակտիկան,

– նման խախտումների կանխման և  բացահայտման ուղղությամբ ՀՀ իրավապահ մարմինների անմիջական պարտավորությունը,

– պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից  2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ ոստիկանության շտաբի կողմից տարածվելիք  հաշվետվությամբ ներկայացնել վերը նշված խախտումներով դեպքերի կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացված օպերատիվ հետախուզական գործողությունների և նրանց արդյունքների մասին:

Նման հաշվետվության բացակայությունը կվկայի առավել տարածված և առավել վտանգավոր ընտրական խախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կամ կանխամտածված անգործության, կամ անկարողության մասին:

1 ապրիլի 2017թ.    

ք. Վանաձոր

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930