«Մեր վարկանիշը կերևա ապրիլի 2-ից հետո, երբ հայտնի կլինեն ընտրությունների արդյունքները: Որքան մեզ ձայն տան, այնքան էլ կլինի մեր վարկանիշը»,- նշեց Շարմազանովը:
Ինձ համար բարոյական հարցը սա է միայն: Նաև հարցնենք՝ Արամ Սարգսյան Հ-ն ու Էդմոն Մարուքյան Լ-ն էլ են նույն կարծիքին, նրանք էլ են Դաշնակցությանը դաշնակ ասում, նրանք էլ են ոչ մեկի հետ չհամագործակցելու մտասևեռումով տառապում:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Ուրվագիծ» հաղորդաշարին:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն: Սկսած 29.03.2017-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանների ինտերնետ-գնումները, շնորհիվ Secure Code համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 24.03.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործը:
Եթե լրացել է Ձեր 65 տարին, չունեք կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։
Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը:
Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի՝ մարտի 29-ին սպասվող պաշտոնական ծանուցման կապակցությամբ Եվրամիությունը հռչակագիր է պատրաստել հանրակցության անդամ 27 երկրների ղեկավարների անունից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին:
«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի արդյունքում արևային էներգետիկայի ոլորտում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին հուշագրից բացի, ստորագրվել է ևս երեք հուշագիր՝ հիդրոէներգետիկ և գյուղատնտեսական նախագծերի իրականացման նպատակով։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` 11.12.2016թ. ՌԴ Կազան քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ ս/թ. մարտի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Սոկրատ Մանուկյանը։
Ականատեսները տեսագրել են Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300-ը, որում հրդեհ է բռնկել Պերուի Խաուխա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել է 1,897 միլիոն, ինչը մոտավորապես 12 հազարով ավելի է, քան սահմանվածէր նախորդ հրամանագրով:
Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները, որոնք տեղադրված են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ պաշտոնական հետաքննություն է սկսվել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորվելու գործով, տեղեկացնում է BFM TV-ին:
Թուրքիայի բանտերում այս պահին կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 498 անդամ, որոնցից 470-ը կալանավորված են., իսկ 28-ը` դատապարտված:
Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիա ուղեւորություններ կատարելու վտանգ մասին այդ երկրում աճող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հրամանագիր է ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ իր նախորդի՝ Բարաք Օբամայի ընդունած միջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է նամակ՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին ԵՄ իշխանություններին ուղղված ծանուցմամբ։
Մարտի 22-ից 25-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, բանակային զորատեսակների և ստորաբաժանումների ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն:
Ընկերության բաժնետոմսերը դեռ 2016թ. գնահատվել էին ավելի քան 94 մլն դրամ։ Այս անգամ էլ ՀՀ կառավարությունը առաջարկում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման մրցութային եղանակով՝ բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով՝ 94 մլն դրամով։ Նկատենք, որ այդ ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում։
Ստամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում ութ մարդու կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Մինչև 2017 թ. մարտի 28-ը ներառյալ որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել 42000 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով:
Երեկ ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի զորամասերից մեկ պանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել կարգավորման նկատմամբ մեր մոտեցումներում։ Ներկայացվող սկզբունքները համահունչ չեն իրականությանն ու մեր կարիքներին, առավել ևս՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության իներտության ֆոնին։ Սա առանցքային հարց է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։
Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են: Խոզնավարում տեղակայված ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Հրայր Ալավերդյանի մեքենայի վրա ինչ-որ մարդիկ խոտ էին դրել, շուրջբոլորը բենզին լցրել՝ հասկացնելով, որ հաջորդ անգամ կայրեն այն:
ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլև իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: