
Ողբերգական դեպք Լոռու մարզում․ 30-ամյա տղան ավտոտնակում ինքնասպան է եղել. shamshyan.com

Մարտի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի տներից մեկում տղամարդու դի կա կախված։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի տներից մեկին կից ավտոտնակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 30-ամյա Ռուդիկ Լալայանի կախված դին։ Լալայանը տանը եղել է իր հորաքրոջ աղջկա հետ և մինչ ինքնասպանություն գործելը նա հեռախոսով խոսել է հոր հետ, որից հետո վերցրել է ավտոտնակի բանալիները և մտել այնտեղ։
Հորաքրոջ աղջիկը տեսնելով, որ չի վերադարձել ավտոտնակից իջել է այնտեղ, սակայն հայտնաբերել է, որ դուռը փակ է և ավտոտնակի պատուհանից նայելուց հետո նկատել է դին:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում: