Բաժիններ՝

Որոնք են աշխարհի լավագույն լողափերը

Բրազիլիայի Baia do Sancho լողափն աշխարհում լավագույնն է ճանաչվել TripAdvisor-ի վարկածով:

Այդ լողափը, որը ստացել է Travelers՚ Choice 2017 պարգեւը,  Ֆեռնանդու դի Նորոնյա կղզեխմբում է, որը գտնվում է Բրազիլիայի հյուսիսարեւելյան ծովեզերքից 350 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես նշել են TripAdvisor-ում, Baia do Sancho-ում հանգստանալ կարելի է տարվա բոլոր ամիսներին:

25 հորիզոնականից բաղկացած վարկանիշում երկրորդ տեղը բաժին է հասել Գրեյս Բեյ ծոցում գտնվող լողափին Պրիվիդենսիալես կղզում, որը մտնում է Ատլանտյան օվկիանոսում Մեծ Բրիտանիայի Թերքս եւ Քայքոս անդրծովյան տարածքի կազմի մեջ: Եռյակը եզրափակել է Eagle Beach-ը Կարիբյան ծովի Արուբա կղզում:

Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Կուբայի Playa Paraiso լողափին, հինգերորդը՝ Siesta Beach-ին ֆլորիդայում (ԱՄՆ):

Թոփ տասնյակ են մտել Իսպանիայի, Մեքսիկայի, Անդամանյան կղզիների, Հունաստանի եւ Էկվադորի առափնյա գոտիները: Եվրոպայի վարկանիշի առաջատար Է դարձել La Concha լողափն Իսպանիայի Բասկերի Երկրում: Ռուսաստանի հանգստի գոտիները երկու ցանկեր էլ չեն մտել:

Travelers՚ Choice մրցանակը շնորհվում է TripAdvisor-ի փորձագետների կողմից՝ զբոսաշրջության ծառայության կայքում ճանապարհորդների կարծիքների հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս