Կառավարությանը զգուշացրել են՝ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի օպտիմալացում և կրճատումներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բաղրամյան 26-ում որոշում են կայացրել, և այն ուղարկել Հանրապետության հրապարակ` Կառավարական տուն 1:

Որոշվել է կառավարությանը զգուշացնել, որ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի օպտիմալացում և կրճատումներ չարվեն նախարարություններում ու պետական մյուս գերատեսչություններում: Իսկ որտեղ այն սկսվել է` ժամանակավորապես «սառեցնել» գործընթացը:

Այս հրահանգը առավել քան արդիական է. ընտրությունների շեմին չի կարելի անհուսության ու գործազրկության մղել պետական ապարատում աշխատող ընտրազանգվածին: Ապրիլի 2-–ից հետո` խնդրեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728