Բաժիններ՝

««Իսկանդերները» պատկանում են Հայաստանի զինված ուժերին և դրանք ղեկավարում են Հայաստանի ԶՈՒ սպաները». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական RIA Novosti գործակալությանը, որում հայտարարել է, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք անցած տարի Ռուսաստանը մատակարարել էր Հայաստանին, պատկանում են Հայաստանի զինված ուժերին և դրանք ղեկավարում են Հայաստանի ԶՈՒ սպաները, որոնք անցել են հատուկ նախապատրաստական աշխատանք։

«Այն, որ «Իսկանդերները» մատակարարվել են Հայաստանին, ըստ իս, բոլորի համար ակնհայտ է, քանի որ բոլորը դրանք իրենց աչքերով են տեսել։ Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ հաստատել հարյուրտոկոսանոց վստահությամբ։

Այստեղ ոչ մի երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին՝ երբ, ինչ գումարով, վճարման որքան ժամանակով և այլն, ինչպես դուք հասկանում եք, այդ ամենը «գաղտնի» կնիքի տակ է։

Ղեկավարում ենք մենք, ղեկավարում են նրանք, ում դրանք պատկանում են։ Այստեղ ես կարող եմ բացել գաղտնիքի վարագույրը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Ճշտող հարցին, թե արդյոք համալիրների ղեկավարումը գտնվում է Հայաստանի զինված ուժերի սպաների ձեռքերում, որոնք անցել են համապատասխան պատրաստություն, Սարգսյանը պատասխանել է. «Միանշանակ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728