Գագիկ Ծառուկյանը Վահե Հովհաննիսյանին հրավիրել է իր ցուցակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օսկանյան-Թեւանյան վեճ եղել է, սակայն ոչ այնքան բուռն, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները, ընդհանրապես, վերջին շրջանում թե համամասնական ցուցակի, թե այլ խնդիրների հետ կապված՝ մեզանում իսկապես բանավեճեր եղել են, անգամ` դրանից էլ թեժ, բայց երբեք բանը չէր կարող հասնել ծեծի կամ ապտակի»,- տեղեկացրեց «Համախմբման» անդամը:

Խնդիրն առնչվե՞լ է Վահե Հովհաննիսյանին: «Ոչ, Վահեն ի սկզբանե հրաժարվել է ցուցակում ներգրավվել»: Ըստ մեր զրուցակցի` Գագիկ Ծառուկյանը Վահե Հովհաննիսյանին հրավիրել է իր ցուցակ` պատվավոր տեղ զբաղեցնելու, նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ինքը «Համախմբում» կուսակցության հիմնադիրներից է, չի կարող իր թիմը լքել, սակայն նպատակահարմար չի գտել պատգամավոր դառնալ նաեւ «Համախմբումից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս