Բաժիններ՝

Մոդել Բելա Հադիդը դարձել է TAG Heuer-ի նոր դեմքը

Ամերիկացի մոդել Բելա Հադիդը դարձել է շվեյցարական TAG Heuer ժամացուցային բրենդի նոր դեմքը: Այդ մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: 20-ամյա աղջիկն արդեն մասնակցել է ֆիրմայի գովազդային արշավին և նկարահանվել տեսահոլովակում:

TAG Heuer-ը շվեյցարական ընկերություն է, որը թողարկում է ձեռքի հեղինակավոր ժամացույցներ, ժամանակաչափեր, սմարթֆոններ և ակնոցներ: Այն մտնում է LVMH հոլդինգի մեջ, որն զբաղվում է պերճանքի առարկաների արտադրությամբ: Տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցել են Սթիվ Մաքքուինը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ումա Թուրմանը, Լյուիս Հեմիլթոնը և Բրեդ Փիթը:

Բելա Հադիդն ամերիկացի մոդել է. նա իր կարիերան սկսել է 2014 թվականին: Տարբեր ժամանակներում Հադիդը համագործակցել է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամներ հարթակ է դուրս եկել, առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրությանը և, Models.com. պորտալի վարկածի համաձայն, ճանաչվել է տարվա մոդել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728