Կմնա՞ Մեսսին, թե՞ ոչ. Վերջնական պատասխանը տվել է Խորխե Մեսսին
Ֆուտբոլային ձմեռվա ամենասպասված գործարքը «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգումն է:
Բոլորը քննարկում են այն, թե արդյոք Մեսսին կնախընտրի գումա՞րը, թե՞ ակումբին հավատարիմ մնալը: Ֆուտբոլային փորձագետները նշում են, որ համոզված են, որ Մեսսին կմնա, սակայն չեն հասկանում, թե ինչն է ամեն ինչ այնքան բարդացնելու պատճառը:
Այս թեմայով խոսել է նաև ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին, ով հայտարարել է, որ իր որդին չի լքի կատալոնական ակումբը:
Խորխե Մեսսին նշել է, որ չի տեսնում ոչ մի պատճառ պայմանագիրը չերկարաձգելու համար, այնպես որ, իր որդին միանշանակ կշարունակի խաղալ ակումբում:
Մեսսիի հետ բանակցությունները վարում է անձամբ ակումբի նախագահ Ժոզե Մարիա Բարտումեուն:
Սիրարփի Աղաբաբյան