Կառավարության շենքում պարեկապահակային հսկողությունն ուժեղացվել է: Վերջին օրերին ավելացել է ավտոմատավորների թիվը: Ինչպես այսօր նկատել են գործադիրի նիստը լուսաբանող լրագրողները, հսկվում է ոչ միայն շենքի մուտքը, այլև յուրաքանչյուր հարկում ավտոմատներով զինված անձինք են կանգնած:
Թուրքիայի ոստիկանությունը Անկարայում ձերբակալել է այն ցուցադրության կազմակերպչին, որտեղ սպանվել էր Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, հայտնում է Hurriyet-ը։
«Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների նախաձեռնած նախընտրական դաշինքի ստեղծման գործընթացին` կարևորելով բոլոր կարող ուժերի համախմբումը՝ հանուն մեր երկրի զարգացման և առաջընթացի:
«Նրա հետ կապված ամեն բան հիշում եմ՝ մեր խաղերը, դասերը: Անչափ հանգիստ, մաքուր սիրտ ունեցող տղա էր, համբերատար ու կամեցող: Միասին միշտ կապ ենք պահպանել նույնիսկ Ռուսաստանում եղած ժամանակ, բանակում: Շատ էր ուզում գալ, այստեղ ծառայել: Միշտ էլ ընկերներով մտածել ենք, որ սա մեր հայրենի հողն ու ջուրն է, մեզնից բացի ոչ ոք այն չի կարող պաշտպանել: Ռաֆիկն այդպես էլ արեց»:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2016թ. կորցրել է Սիրիայում և Իրաքում գրաված տարածքների մեկ քառորդի նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է բրիտանական IHS Markit վերլուծական ընկերությունը։
Հունվարի 19-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ալյումինի գործարանում:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում շինարարություն ծավալելու դեմ ուղղված բանաձևի անցումը, որպեսզի կողմերին դրդի երկխոսության։
Ղրղըզստանի իշխանությունները Բիշքեկում կործանված բեռնատար Boeing-ի բորտային ինքնագրերը ուղարկել են Մոսկվա՝ գաղտնազերծման նպատակով, գրում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ղրղըզստանի տրանսպորտի նախարար Ժամշիտբեկ Կալիլովին։
«Մենք առաջիկա օրերի համար կանխատեսել ենք թույլ ձյուն, ամպամածությունը կշարունակվի: Պարզապես սպասվող թույլ տեղումները դրական ազդեցություն կունենան լճացած սառը օդի քայքայման համար»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ի ընտրական համակարգը համարում է չափազանց ապաինտեգրված և բազմաթիվ կետերով միջազգային չափանիշներին չհամապատասխանող, հայտնում է Deutsche Welle-ն։
Նվազագույնը 25 երեխա է զոհվել և 40-ն ստացել է վնասվածքներ Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է India Samvad պարբերականը։
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախօրեին հյուրընկալել է Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանին և նրան ուղեկցող մի խումբ անձանց:
Բժիշկները ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-Ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Ավելի վաղ նա տեղափոխվել էր Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հիվանդանոցներից մեկը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի համակարգերի վրա կիբերհարձակումների թվի ավելացման մասին, հայտնում է Die Welt պարբերականը։
Հունվարի 19-ին, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկը ջրալցվում է. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունվարի 18-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Մեծ Բրիտանիայի Անտարկտիկական վարչությունը ներկայացրել է տեսագրություն, որտեղ ցուցադրված է 40 կիլոմետր երկարությամբ ճեղքվածք, որը գտնվում է ամենահարավային մայր ցամաքում:
Գիտնականների կարծիքով՝ երեխաները մտապահում են այն լեզուն, որով իրենց հետ խոսում են կյանքի առաջին հինգ ամիսներին: Գիտնականները պարզաբանում են, որ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս երեխաների հետ խոսելու կարեւորությունը:
79-ամյա Ջեկ Նիկոլսոնն ամերիկացի դերասան է և ռեժիսոր: Նա «Օսկար»-ի է անվանակարգվել 12 անգամ եւ այդ պարգեւն ստացել է երեք անգամ: Նիկոլսոնը BAFTA-ի երեք եւ «Ոսկե գլոբուս»-ի յոթ մրցանակների դափնեկիր է: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ուրացողները», «Ավելի լավ չի լինում», «Գայլը», «Բեթմեն», «Թռչելով կկվի բնի վրայով», «Չինական թաղամաս» ժապավենները, ինչպես նաեւ Սթենլի Քուբրիքի «Փայլ» կինոնկարում:
«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է ուժեղանալ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանով:
Նրանց մոտ ամեն ինչ վերահսկվում է, նրանք կարողանում են տնտեսել և շռայլել, նրանք ամեն ինչ պահում են իրենց ձեռքում և անում են դա այնքան թեթև և անկաշկանդ, որ ամենագլխավորը, այդ ամենի հետ մեկտեղ, ունենում են հոյակապ տեսք:
Եղունգների որակի և գեղեցկության վրա մի շարք գործոններ են ազդում, այդ թվում՝ սխալ կենսակերպը, վիտամինների և հանքանյութերի անբավարար քանակը, ագրեսիվ կոսմետիկ միջոցների օգտագործումը։
Ձգտեք ոչ թե հաջողության հասնել, այլ կյանքն իմաստավորել։ Greatpicture.ru կայքը գրում է, որ սրանք Ալբերտ Էյնշտեյնի բառերն են, որոնք իմաստավոր են բոլորի համար։ Իրականում այդպես է. մեծ հաջողությունը ոչ միշտ է ուրախություն բերում, իսկ սեփական առաքելության իրականացումը հաճախ մարդուն երջանիկ է դարձնում։
Keeper գաղտնաբառերի պահպանման հավելվածի հեղինակները հրապարակել են ամենատարածված գաղտնաբառերի ցանկը: Մասնագետները նշում են, որ նման գաղտնաբառեր ունենալը վտանգավոր է:
Եղունգները ոչ միայն գեղեցկություն են հաղորդում ձեր մատներին, այլև պատմում են ձեր առողջական վիճակի մասին։ Ներկայացնում ենք, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող են վկայել եղունգները։
Առաջիկա երկուսուկես ամիսներին այսպիսով նախընտրական օրակարգը լցվելու է ամեն ինչով, բացի ամենակարևորից։ Ընտրություններին մասնակցողները հասկացել կամ հասկացվել են, որ կարող են ու պետք է խոսեն ամեն ինչի մասին, բացի Ռուսաստանից ունեցած Հայաստանի կախվածությունը վերացնելու անհրաժեշտությունից։