Իրանը հույս ունի հարթել տարաձայնությունները Թուրքիայի հետ. Իրանի ԱԳՆ
Չնայած տարածաշրջանում առկա տարաձայնություններին, Իրանը դրական է տրամադրված, որքանով դա հնարավոր է, հարթելու Թուրքիայի հետ վիճելի հարցերը: Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հոսեին Ջաբեր Անսարին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Անսարին ասել է, թե Իրանը հույս ունի, որ երկու երկրները կկարողանան հարթել տարաձայնություններն ու կնքել երկու երկրների համար առավել շահավետ պայմանավորվածություններ՝ համագործակցելու տարածաշրջանային հակամարտությունների լուծման շուրջ:
Անսարին նաև հայտնել է, թե Իրանն ու Կանադան անցկացրել են բանակցությունների առաջին ռաունդը՝ հարաբերությունները բարելավելու նպատակով: Անսարիի խոսքով՝ Իրանը դրական է վերաբերվում նաև Իռլանդիայի հետ կապերի վերականգնմանը:
Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքմենստանի նախագահները ու որոշ նախարարներ մայիսի 7-ին կայցելեն Իրան: