Բաժիններ՝

«Աշտարակ-Կաթի» գործերը լավ չեն

ՀՀ կաթնամթերքի խոշորագույն արտադրողների մեկի՝ «Աշտարակ-Կաթ» ընկերության գործերը, ինչպես երևում է, հաջող չեն ընթանում։ Դա երևում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ հարկային ծառայության կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկից։

2016 թվականի առաջին եռամսյակում «Աշտարակ-Կաթ»-ը 3 անգամ նվազեցրել է հարկերը՝ 262.67 մլն դրամից հասցնելով 90.35 մլն-ի։ Արդյունքում՝ ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 458-րդ հորիզոնականից նահանջել է 590-րդ-ը։

«Դուստր-Մարիաննան» հակառակը՝ բյուջե վճարած հարկերի չափն ավելացրել է 58.1%-ով և հասցրել 196.79 մլն դրամի։

Տոկոսային առումով՝ հարկերի ամենամեծ աճը գրանցել է «Թամարա և Անի» ընկերությունը։ Ընկերությունը 2016-ի առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 113.5 մլն դրամ, ինչը 71.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

HHHH

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս