Բաժիններ՝

Ադրբեջանում գյուղատնտեսական ապրանքները թանկացել են

Այս տարվա մարտին Ադրբեջանում կաղամբի (Բարդա, Աղդաշ), պոմիդորի (Բաքու , Իրան), կարտոֆիլի (Թովուզ, Ռուսաստան), խնձորի («Սիմիրենկո» և «Պոլիմեդ» տեսակի), տանձի, մանդարինի (ադրբեջանական արտադրանք), նռան, նարնջի (Թուրքիա), ընկույզի մեծածախ գները անցած ամսվա համեմատ թանկացել են, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությանը:

Նշվում է, որ մյուս արտադրատեսակների գները կայուն են եղել:

Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ վաճառքի անցած ամսվա դինամիկան (մանաթներով)

ax-az-01

Այս տարվա մարտին Ադրբեջանում սխտորի, խնձորի, տանձի, կիվիի ու նռան մեծածախ գները թանկացել են անցած տարվա ցուցանիշների համեմատ:

Գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ գների դինամիկան 2016թ. մարտի դրությամբ՝ համեմատած անցած տարվա տվյալների հետ (մանաթներով)

az-az-02

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս