Տեսնելով արթնացած տանտերերին՝ դռան տեղը շփոթած գողը դուրս էր ցատկել 2-րդ հարկի պատուհանից:
Շիրակի մարզի Արևշատ համայնքում կառուցվել է փարախ և հովվի տուն:
ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանի Հալեպի արեւելյան հատվածի ուղղությամբ հասցված հարվածը:
«Թեհրանը միշտ շեշտում է այդ մասին, որ հնարավոր է և պետք է ստեղծել զուգահեռ ինտեգրացիոն մեխանիզմներ, հիմա և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, և՛ որոշ առումով՝ նաև Վրաստանում շրջանառության մեջ է մտել հետևյալ առանցքը ստեղծելու հարցը՝ Մոսկվա-Թիֆլիս-Երևան-Թեհրան, դա շատ հետաքրքիր միտք է։ Եթե Հայաստանը փորձի կրավորական դիրք գրավել, դա կլինի շատ վատ մեզ համար։ Պետք է օգտագործել մեր հնարավորություններն Իրանի հետ, եթե դա չարվի, կլինի քաղաքական և դիվանագիտական կարճատեսություն»,- նշեց Ա. Նավասարդյանը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Միացյալ Նահանգներում 20 տարվա ազատազրկման են դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցած հաքերին:
Բջջայինի գողը՝ տեսանկարահանող սարքի «թիրախում»:
«Պատի աջ եւ ձախ մասերում բացված շերտերից հայտնաբերված հնագիտական նյութերը փաստում են, որ հնավայրն ակտիվորեն գործել է հազարամյակներ շարունակ: Մենք հողի շերտից ամբողջովին մաքրել ու բացել ենք մուտքին կից պարիսպը 20 մետր երկարությամբ եւ 12 մետր լայնությամբ: Դրսի պատի ճակատային հատվածում նկատվել է հնագիտական շերտ, որը, դատելով գտնված նյութերից, թվագրվում է ուշ բրոնզի եւ վաղ երկաթի դարերով: Նույն արտաքին պատի ստորին հատվածում նկատվել է ուրիշ պարսպի հիմնաքարերի շարվածք, որտեղից դուրս ենք բերել վանակատե, ոսկրե գործիքներ, սեւով փայլեցված խեցեղեն»:
Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի կալանքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը մեդալներ է հանձնել արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտում, հայտնում է ABC News-ը։
Վայոց Ձորի Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանը կարծում է, որ սեպտեմբերի 25-ին գյուղում կայանալիք «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» փառատոնն ինչոր կերպ կնպաստի գյուղի զարգացմանը, ինչպես նաեւ ավելի շատ հյուրեր ներգրավելուն:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Վիեննայում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:
Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը:
Ավելի վաղ «հնդկացիների» գլխավոր մարզիչը համաձայնության էր եկել ակումբի հետ՝ պայմանագրի ժամկետի նվազեցման վերաբերյալ. 2019-20թթ. փոխարեն՝ այժմ պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ.: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ատլետիկոյի» հետ պայմանագրի լրանալուց հետո Սիմեոնեն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Ինտերը». իտալացիները ցանկանում են, որպեսզի Դիեգո Սիմեոնեն վերադառնա «Ջուզեպե Մեացա», այժմ՝ որպես մարզիչ:
«Կարմիր սատանաները» մրցելու են Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» հետ:
Մերձավորարևելյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների քառյակի հանդիպումն անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Վարչապետի գործունեությանը գնահատական տալը խիստ վաղաժամ է:
«Այսօր 2 կարևոր հարց կա, որոնց, եթե որևէ կառավարություն պատասխան չտվեց, նա չի կարող առաջընթաց ապահովել։ Առաջինը՝ Իրանի հետ կապված հարցն է, թե որքանո՞վ ենք մենք ազատ Իրանի հետ հարաբերություններում, մյուսը՝ ի՞նչ ճակատագրի կարժանանա եվրոասոցիացման մասին շրջանակային համաձայնագիրը, պատրա՞ստ ենք ստորագրելու, թե՞ ոչ»։
Քարանձավները զբոսաշրջության նպատակներով օգտագործելու միջոցառումների ծրագրի աշխատանքները շարունակվում են:
Հրամանի համաձայն՝ երկրի ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի սեպտեմբերի 24-29-ը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Կիրիենկոյին և ՀՀ ում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ալոէ վերան չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Այն կարող եք ինչպես՝ ձեռք բերել մոտակա խանութներում, այնպես էլ՝ ինքնուրույն աճեցնել:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում կարևորեց նման համաժողովների կազմակերպումն ու նշեց, որ Հայաստանում գիտությանը միշտ էլ մեծ տեղ են հատկացրել. «Այսօր ԳԱԱ-ն ունի 138 արտասահմանյան անդամներ՝ 17 տարբեր երկրներից. բոլորն էլ փայլուն գիտնականներ են։ Հիմնարար գիտությունը եղել է մեր այցեքարտն աշխարհում։ Մի երկու բան ունենք, որ աշխարհում հայտնի են՝ հայկական կոնյակը, գինին, բայց գիտությունը միշտ էլ եղել է»։
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության ծառայողներ Դ. Ա.-ն և Գ. Տ.-ն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վարդանյանը կատարել է պաշտոնեական կեղծիք, իսկ նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բալայանը՝ պաշտոնեական անփութություն և պաշտոնեական կեղծիք:
2016թ-ի սեպտեմբերի 23-ին համացանցում տարածված «Կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները քրեակատարողական հիմնարկներում» վերտառությամբ հրապարակմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացնող խմբի կողմից հերթական փորձն է կատարվել ապակողմնորոշել հանրությանը՝ այդ նպատակով հրապարակելով տեղեկություններ անգամ նախորդ տարիների հաշվետություններից, որոնց ի դեպ պատշաճ կերպով տրվել էին գրավոր հերքումներ:
«Գիտե՞ք՝ այդ ժամանակ մենք Հայաստանում ռուսական ստորաբաժանումները զինաթափում էինք, իրենք այստեղից ոչինչ չեն տարել, նույնիսկ անձնական զենքերը չեն տարել։ Երևանի կենտրոնում ռուսական տանկերի դեմ մենք դատարկ ձեռքերով կռվել ենք, կենտրոնում՝ Բաղրամյան փողոցի վրա, կինո «Նաիրիի» մոտ, կայարան գնացող կամուրջի տակ, կրակել են մեր վրա, կալանավորել մեզ։ Ու գիտե՞ք, որ դա մի քանի հոգի չէր, այլ ողջ բնակչությունը, հետագայում, այո, դա գնաց նաև Ռուսաստանում»,- ասաց Շահնազարյանը։
«Այն, ինչ կներկայացնի Վիլժյուիֆի հոգեբուժարանի ներկայացուցիչն իրենց փաստաթղթերով՝ հոգեկան հիվանդություն չէ, գուցե հոգեկան հավասարակշռության խախտման ախտորոշում է, բայց ոչ՝ որպես հոգեկան հիվանդություն ախտորոշում»,- Կոմիտաս Վարդապետի հիվանդության կենսագրության, մահվան պատճառների և հանգամանքների, ինչպես նաև մահվան վարկածների մասին մեկնաբանեց Մհեր Նավոյանը: