Բաժիններ՝

Խաչիկի գյուղապետին մտահոգում է բնակիչների թվաքանակի նվազումը

Վայոց Ձորի Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանը կարծում է, որ սեպտեմբերի 25-­ին գյուղում կայանալիք «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» փառատոնն ինչ-­որ կերպ կնպաստի գյուղի զարգացմանը, ինչպես նաեւ ավելի շատ հյուրեր ներգրավելուն: Նա հատկապես մտահոգված է բնակիչների թվաքանակի նվազմամբ:

«Կցանկանայի, որ գյուղական արտադրանքը, համայնքներում անցկացվող փառատոններն ավելի շատ լուսաբանվեին: Երկիրը սկսվում է սահմաններից: Կարծում եմ`ամեն մեկս պարտավոր ենք մեր աջակցությունը ցուցաբերել համայնքների զարգացմանը, այս դեպքում խոսքս միայն Խաչիկ գյուղին չի վերաբերում: Գյուղի խնդիրներից մեկը մարդկանց թվի նվազումն է: 300 աշակերտի փոխարեն այսօր մենք ունենք 90-­ը: Բոլորս էլ ձգտում ենք ավելի լավ պայմաններում ապրել, սակայն մի բան կա, որ պետք է մարդուն պահի իր հողի վրա: Դա երկրի կայունությունն է եւ սահմանների ամրությունը»,­- ասաց գյուղապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս