Բաժիններ՝

Դավիթ Լոքյանն ECORYS­-ի հետ քննարկել է տարածքային զարգացման բարեփոխումների իրականացման հիմնախնդիրներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն սեպտեմբերի 23-­ին ընդունել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Կիրիենկոյին և ՀՀ­ ում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին: Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Եվրամիությունն՝ ի դեմս ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացրել և շարունակում է իրականացնել տարածքայի զարգացման հետ կապված մի շարք ծրագրեր:

«Շատ լավ ժամանակ ենք հանդիպել, շատ ուրախ եմ, որ ռազմավարությունը ընդունվեց և հիմա ռազմավարությունից բխող բոլոր բարեփոխումների գործընթացը սկսելու ճիշտ ժամանակն է»,-­ նշել է Ռոբերտ Կիրիենկոն:

Դավիթ Լոքյանն իր հերթին նշել է, որ առաջիկայում մեծածավալ աշխատանքներ են սպասվում և պետք է հասցնել կարճ ժամանակահատվածում իրականացնել դրանք:

«Մենք ծրագրավորել ենք նախարարության գործունեությունը: Այն խնդիրները, որ ուղղակիորեն կախված են մեր գործունեությունից, ներառվելու են կառավարության 2017 թվականի գերակա ուղղությունների մեջ»,­- ասել է նախարարը:

Խոսելով ընթացիկ ծրագրերից` նա նշել է, որ ՏԿԶ նախարարությունը պատրաստվում է հոկտեմբեր­նոյեմբեր ամիսներին մտնել մի գործընթացի մեջ, որով մասնակից կդառնա Հայաստանի բոլոր համայնքների հնգամյա ռազմարարության կազմմանը: Հատուկ մեթոդական ուղեցույցներով այնպիսի ուղղություններ կտրվեն այդ աշխատանքին, որ ապագայում այն դառնա ռազմավարության ստրուկտուրալ մաս:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տարածքային զարգացման բարեփոխումների գործողությունների ծրագրին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ՝ յուրաքանչյուր մարզի համար տարածքային զարգացման ռազմավարության մշակումը, խորհրդակցությունների անցկացումը, ռազմավարության ընդունումը: Կողմերն ընդգծել են նաև աշխատանքների մեթոդաբանության վերանայման անհրաժեշտությունը: Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել տարածքային զարգացման ֆինանսավորման մեխանիզմում նոր միջազգային դրամաշնորհներ ներգրավելու և տարածքային զարգացմանն ուղղված ֆինանսավորման հիմահարցերին: Կարևորվել է կենտրոնական տարածքային և տեղական մակարդակով տարածքային զարգացման ցուցանիշների համակարգային փոխկապակցումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս