
Հայտնի կատակերգուն Սպիտակ տանը փորձել է «հանել» Օբամայի շալվարը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը մեդալներ է հանձնել արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտում, հայտնում է ABC News-ը։
Դափնեկիրներից մեկը՝ հայտնի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Մել Բրուքսը, կատակել է Օբամայի հետ։ Ստանալով մրցանակը՝ նա կքանստել է՝ այնպիսի տեսք ընդունելով, թե փորձում է հանել Օբամայի շալվարը։
Օբաման, իրեն չկորցնելով, կարողացել է արժանապատվորեն դուրս գալ ծիծաղելի վիճակից։