Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Ողջունելով տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, առկա խնդիրների քննարկմանը, լրատվական ներուժի համախմբմանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին:
Արսեն Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, այդ մեղավորները մինչ օրս հայտնաբերված չեն, ավելին, տուժող կողմը խորը կասկածներ ունի, որ ենթադրյալ մեղավորը կամ մեղավորները կարող են ունենալ ազդեցիկ հովանավոր կամ հովանավորներ, այդ թվում և զինված ուժերում, ովքեր անում են հնարավորը կամ ցուցաբերում շահագրգռվածություն՝ Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Արևմտյան երկրների առջև ծառացած խնդիրները, ինչպիսիք են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը, բազմաթիվ գաղթականների ներհոսքն ու ծայրահեղականության աճը, շարունակում են լարվածության մեջ պահել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏO): Ի հավելում դրան, վերջին շրջանում Ռուսաստանի որդեգրած նոր ագրեսիվ քաղաքականությունը մեկ այլ փորձություն է դաշինքի համար:
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի՝ 27 պետություններից ժամանած մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այսօր Եվրոպայի առաջնության խմբային փուլի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի թուրքակաան Ֆեներբախչեի հետ:
Հայաստանի պետական մարմիններն այսուհետ կգնեն միայն DoS և DDoS հարձակումներից պաշտպանությամբ ինտերնետային կապ: Կառավարության նիստում ներկայացնելով համապատասխան որոշումը՝ այդ մասին նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 17.26-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 15-16-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա» կազմակերպության ներկայացուցչական մարմնի՝ «Բուլղարների համաշխարհային պառլամենտի» 7-րդ հերթական նստաշրջանը, որին մասնակցել են մեծ թվով պատվիրակներ ինչպես Բուլղարիայից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:
Մենք փաստացի դարձել ենք հիմնականում միայն ԼՂ-ի խնդրով կամ ցեղասպանության միջազգային ճանաչմամբ առաջնորդվող մի պետություն, որը միջազգային հանրության համար այլ առաջարկներ չունի։ Ուստի, պետք է փորձենք մի փոքր դուրս գալ այս պրիզմայից` արտաքին քաղաքականություն վարելու սովորույթից։
Թենիսիստուհին հաստատել է դա Հարվարդի համալսարանում կարդացած փակ դասախոսության ժամանակ:
«Երգը՝ բարեկամության կամուրջ» փառատոնի շրջանակներում Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 դպրոցում երեկ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված հայ-ռուսական բարեկամությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների:
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը:
20.10.2016թ.՝ ժամը 16:00-ի սահմաններում Լոոու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել են պայմանագրային զինծառայողներ։
Ամենատարածված նախաշանն ուժեղ և կտրուկ գլխացավն է։ Մարդիկ այն նկարագրում են՝ որպես կայծակի հարված։ Այս ցավը կարող է զուգորդվել դեմքի մկանների սպազմով, հոնքերից մեկի իջեցումով, մյուսի նկատմամբ բարձր զգայունությամբ։ Որոշ մարդիկ ասում են, որ ձայն են լսում, որը նման է կրակոցի։ Վերջույթներ թուլությունը, հոգնածությունը ևս կարող են ուղեկցող նախանշաններ լինել։
«Սիրիայում զինյալների բացած կրակի թիրախում հայեր չկան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը։
Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել փախստականների ճգնաժամի շուրջ վերջին զարգացումներին, ԵՄ տնտեսական, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կարապետյանը:
Գուգարք գյուղի բնակչուհի Հ.Նազլուխանյանի մահվան դեպքի առթիվ կատարված քննությամբ պարզվել է, որ վերջինս առաջնածին ախտորոշմամբ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունվել է «Վանաձոր բժշկական կենտրոնի» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը`հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
«ՀՀ-ում տնտեսական աճի երկու բաղադրիչ կա»,- այսօր «Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» և Ֆ.Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրավիրած «Ազատ շուկայական տնտեսություն. Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով տնտեսական խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական աճի ապահովման իր տեսլականը։
Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ կարևորագույն փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն բուհական համակարգում
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում օրենսդրական փոփոխությունների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին: Ընդգծելով ՀՀ դատախազության և ԵԽ-ի միջև համագործակցության կարևորությունն ու առկա բարձր մակարդակը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով աշխատանքային ոլորտներն ու ապահովելով դրանց շարունակականությունը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հանգուցալուծման գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված ջանքերին։
Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակն ու հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատկերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կողմերը վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացառումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու փոխվստահության վերականգման միջոցներին միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը։
Երթևեկության հարցի շուրջ առաջացած վեճն ավարտվեց դանակահարությամբ:
Wikileaks-ը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության հերթական մասը, որտեղ առկա են Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ։
Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ): Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերությունը, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել: