
«Ժամանակն է, որ Մխիթարյանը ցույց տա՝ ինչի է իրականում ընդունակ». Մոուրինիո

Այսօր Եվրոպայի առաջնության խմբային փուլի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի թուրքական «Ֆեներբախչեի» հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը այս խաղին հարցականի տակ է: Հայ ֆուտբոլիստը դեռևս չի վերականգնվում վնասվածքից հետո:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Հենրիխն արդեն վերականգնվել է և անցկացնում է ամբողջական մարզումներ:
«Նրա վնասվածքը երկար տևեց, սակայն ամեն ինչ արդեն անցյալում է: Մխիթարյանը մարզվում է առանց որևէ սահմանափակման: Ժամանակն է, որ Մխիթարյանը ցույց տա՝ ինչի է իրականում ընդունակ»,- ասել է Մոուրինիոն:
Չնայած այս հայտարարությանը՝ Մոուրինոին նշել է, որ հստակ չի կարող ասել՝ Մխիթարյանը կխաղա, թե ոչ:
Հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան