
Մարիա Շարապովան պլանավորում է ավարտել կարիերան Տոկիոյի 2020թ. Օլիմպիադայից հետո

Թենիսիստուհին հաստատել է դա Հարվարդի համալսարանում կարդացած փակ դասախոսության ժամանակ:
Ինչպես հայտնի է դարձել Eurosport-ին, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան կավարտի պրոֆեսիոնալ կարիերան Տոկիոյի 2020թ. ամառային Օլիմիական խաղերից հետո: 29-ամյա ռուս թենիսիստուհին այդ ինֆորմացիան հաստատել է Հարվարդի համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին:
Որակազրկման պատճառով Մարիա Շարապովան բաց թողեց Ռիո-2016-ը:
Նրա վերադարձը կորտ սպասվում է 2017թ. ապրիլի 26-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը