Բաժիններ՝

Խուզարկություն՝ «Սասնա ծուռ» Սեդրակ Նազարյանի տանը. «Նախախորհրդարան»

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից մոտավորապես չորս ամիս անց վարչախմբի պատժիչ մարմինները «հետախուզական» անտրամաբանական և ջղաձիգ գործողություններ են իրականացնում։

Այսպես, երեկ՝ նոյեմբերի 11-ին, առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, տեղի է ունեցել լայնամասշտաբ խուզարկություն Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանի՝ Սպանդարյան գյուղում գտնվող տանը։

Մի քանի տասնյակ ոստիկաններ և ՀՔԾ աշխատակիցներ ավելի քան հինգ ժամ խուզարկել են տունը և տան հարակից շինությունները՝ գործի դնելով ականաորսիչներից մինչև հատուկ վարժեցված շուն՝ խուզարկության ընթացքում ընդհուպ քանդելով տան հատակը, փորելով տնամերձ հողատարածքը և աթարի դեզը։

Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել։

Իրենց ապիկարության հերթական բացահայտումից չորս ամիս անց վարչախումբը փորձում է Սեդրակ Նազարյանի հարազատների և ըմբոստ համագյուղացիների մոտ ստեղծել ահաբեկության ու վախի մթնոլորտ․ փորձ, որն ինչպես իր նախընթացները, այլ բան չի կարող շնորհել վարչախմբին, քան հերթական ձախողումը։

Նախախորհրդարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930