Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի Նեֆտճալայի շրջանում նոյեմբերի 12-ին երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Երկրաշարժը գրանցվել է Ջալիլաբադից 62 կմ դեպի արեւելք: Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հաղորդմամբ` երկրաշարժի ուժգնությունը եղել է 3,2 մագնիտուդ:
Ադրբեջանում երկրաշարժ էր գրանցվել նաեւ հոկտեմբերի 16-ին Սաաթլըից 30 կմ դեպի հարավ-արեւմուտք՝ Իմշլիի շրջանում:
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել էր 4, իսկ հարակից շրջաններում 3 մագնիտուդ: