![](/banners/BeFunky-design.jpg)
Սերգեյ Լավրովը Անդրկովկասի վիճակը կքննարկի Թուրքիայում
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/lavrov700.jpg)
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 1-ին կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայի և Ուկրաինայի վիճակը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Թուրքիայի Ալանիա քաղաք։ Նա կմասնակցի ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի հինգերորդ նիստին»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ խմբի նիստը առաջին անգամ է անցկացնում՝ ռուս-թուրքական կապերի ճգնաժամից ի վեր։
«Նախատեսվում է իրականացնել կարծիքների խորացված փոխանակություն արդիական երկկողմ ու տարածաշրջանային միջազգային խնդիրների վերաբերյալ, պետք է քննարկվի Սիրիայում իրավիճակը, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում իրավիճակը, ուշադրության կենտրոնում կլինեն նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։ Կշարունակվի երկխոսությունը՝ կապված Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում իրավիճակի հետ»,- հավելել է Զախարովան։