
2 մլրդ դրամ՝ ռուսական վարկի մարման համար

ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված` Հայաստանին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի ֆինանսավորման ընդունված պայմանագրերով ստանձնած համաֆինանսավորման գծով առաջացած պարտավորությունների կատարման նպատակով գործադիրը վերաբաշխում կատարեց 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Մասնավորապես, ֆինանսավորման ընդունված պայմանագրերով առաջացել է 2 մլրդ 106 մլն 785 հազար դրամի համաֆինանսավորման պահանջ:
Համաֆինանսավորման գումարի համար որպես աղբյուր են դիտարկվել ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 21-ի որոշմամբ կրճատված ծախսերի գծով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ծրագրի համաֆինանսավորման տնտեսված միջոցները: