Բաժիններ՝

Մոսկվայում մարդասպան դայակն ազատվել է քրեական պատասխանատվությունից

Մոսկվայի Խորոշևսկի դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել է Մոսկվայում 2016թ. մարտին չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային և վերջինիս ուղարկել հոգեբուժարան՝ պարտադիր բուժման, հայտնում է RIA Novosti-ն։

Սեպտեմբերին ՌԴ Քննչական կոմիտեն նրան անմեղսունակ էր ճանաչել։

Ավելի վաղ կինն ընդունել էր իր մեղքը։ Լրագրողների հարցին՝ արդյոք իրեն մեղավոր ճանաչում է, կինը դրական պատասխան է տալիս, իսկ հարցին, թե ինչու է դա արել, պատասխանում է. «Ալլահն է հրամայել»:

Ապացուցվել է, որ Բոբոկուլովան հանցագործության կատարման պահին եղել է հոգեկան խանգարման վիճակում: Հայտնի է, որ կինը գնացել էր այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել էր քնած աղջկան, ապա հրդեհել բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս