Չինաստանում էլեկտրակայանի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող էլեկտրակայանի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 67 մարդու, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ 2 աշխատակից վնասվածքներ է ստացել, ևս 1 մարդ համարվում է անհետ կորած։
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 7.00-ի սահմաններում։ Հաղորդվում է, որ փլուզվել է կառուցվող հովացման աշտարակը։
Իրականացվում են փրկարարական աշխատանքներ։ Աշխատանքներում ներգրավվել են երկու ռոբոտ-փրկարարներ և հատուկ վարժեցված շներ։
Չի հաղորդվում վթարի առաջացման պատճառների մասին, սկսվել է հետաքննություն։