«Պարոն Մարուքյան ջան, Հանրապետականը 25 տարվա ընթացքում է այդ գույքը ստեղծել, դուք էլ 25 տարվա կուսակցություն եղեք, հետո կստեղծեք։ Կամ ի՞նչ պարտադրանքի մասին եք խոսում, 1000 մարդու կարելի՞ է պարտադրել։ Սահման կա, հասկացանք, ասեցիր ու գնացիր, ապրես»։
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Ավետիքի Բաբայանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Բրիտանական պարբերականը նշում է, որ «Ռոսնեֆտի» իրավաբաններն են ուղղորդել ՀՀ դատական համակարգը ՅՈՒԿՕՍ-ին առնչվող գործերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
Նոյեմբերի 28-ին, ժամը 14.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաննե
Նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը։
ԱՄՆ կառավարությունը ողջունում է ՀՀ կառավարության և խորհրդարանական քաղաքական խմբակցությունների միջև հայաստանյան ընտրական գործընթացների անաչառության ու վստահարժանության ամրապնդման հարցի շուրջ հունիսին և սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները, որում ներդրում են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
«Տանենք դեպի ազատականացում ու ասենք՝ Պողոսն ու Պետրոսը միավորվեցին ու դարձան մեկ կուսակցություն, դա էլ ճիշտ չէ, կամ, ասենք, որ միավորվել ու կուսակցություն են ստեղծել, ապա կարիք չկա տարածքային կառույց ստեղծելու, դա էլ է սխալ: Այդ դեպքում թող գարեջրասերների կոմիտե ստեղծեն, բայց ոչ՝ կուսակցություն»։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա առաջին ամիսներին հայտարարում էր, որ անհրաժեշտ քայլերը ձեռնարկել են, և տարվա վերջին տնտեսական աճն «անխուսափելի» է: Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո պարզվեց, որ տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է, իսկ ՀՀԿ համագումարի ժամանակ էլ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր տնտեսությունն առաջանցիկ աճ է ապահովել և շարունակելու է այդ առաջանցիկությունը:
Վրաստանում ընդդիմադիր 9 կուսակցությունները հրապարակել են միասնական հայտարարություն, որում երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները որակում են անօրինական, հաղորդում է RIA Novosti-ն։
Կարեն Կարապետյանի մյուս որոշումներով էլ Բորիս Դեմիրխանյանն ու Արման Խաչատրյանը նշանակվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալների պաշտոններում։
«Պետք է նվազագույնի հասցնել պետական միջամտությունը և վերահսկողությունը, և չառաջադրել այնպիսի պահանջներ, որոնց չիրագործումը կարող է առաջացնել խնդիրներ և հանգեցնել կուսակցությունների գործունեության հարկադիր դադարեցմանը»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին եւ Ժակ Ռեմիլեին:
«Պաշտոնից հրաժարվելու պատճառն ավանդույթի շարունակությունն էր: Ես ցանկացա, որ նոր մարդիկ իմ փոխարեն շարունակեն պալատի աշխատանքները: Այդ աշխատանքը բավական լուրջ ներդրում է պահանջում, եւ կառույցի հետագա ընդլայնումը ակնկալում է բազմաշերտություն»,-ասաց Ջրբաշյանը:
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ-ի 1979թ. ավելի քան կես միլիոն դիվանագիտական փաստաթղթեր։ Այս մասին ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է մամուլի հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութ-սրահից 2 բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Էրվան Բինեին և Ժակ Ռեմիլյեին:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը պլանավորել է ահաբեկչություններ Մեծ Բրիտանիայում, այս մասին են վկայում Սիրիայում կոալիցիոն ուժերի տրամադրության տակ հայտնված ահաբեկիչների արխիվները, հայտնում է Sun պարբերականը։
«Մեր իրականության մեջ ազդեցիկ կոչվող շատ կուսակցություններ կան, տիկին Զոհրաբյան, որոնք այս խորհրդարանում ընդամենը մեկ տարի չկարողացան պահել իրենց խմբակցության կազմը»:
Ստամբուլի դատախազությունը առաջ է քաշել առաջին մեղադրական եզրակացությունը հուլիսի 16-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակից զինծառայողների նկատմամբ, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Հենց սկզբից պետք չէ դեղորայք տալ: Մեր շատ ծնողներ, վախով պայմանավորված, երեխաներին հակաբիոտիկներ են տալիս, ինչը ճիշտ չէ: Հակաբիոտիկները կճնշեն մարդու իմունային համակարգը, ավելին, դրանք չեն ազդում վիրուսի վրա»:
«Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն։ Սա նորմալ բան չէ։ 79-ից առնվազ 70-ը մարդ-կուսակցություններ են, որոնց գոյության մասին մենք իմանում ենք միայն այն ժամանակ, երբ ընտրություն է, պետք է գնան որևէ խոշոր կուսակցությանը կցվեն՝ փող ուզելու և տվյալ կուսակցությանը սատարելու համար»։
«Դրա համար առաջին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապի մեջ լինել տեղամասային բժշկի հետ: Նա կորոշի, երեխային անհրաժե՞շտ է ստացիոնար բուժում, թե ոչ: Ոչ բոլոր դեպքերում է, որ երեխան շուրջօրյա ստացիոնար բժշկական ծառայության կարիք ունի»,-հավելեց մասնագետը:
Մեկնարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Ակնհայտ է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական առանցքային դերակատար են դառնալու քաղաքական կուսակցությունները. ակնհայտ է նաև, որ քաղաքական կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր»,- այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևին, հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «անցանկալի անձանց» ցուցակում է ներառել Արցախի Հադրութի շրջանում գտնվող «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց այցելած եվրոպացի գիտնականների անունները։
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է որակազրկվել: Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Մանչեստեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» խաղի ժամանակ ոտքի հարվածով շպրտեց ջրի շիշը, երբ Պոլ Պոգբան դեղին քարտ ստացավ:
«Դա նշանակում է՝ ներկուսակցական որոշումների կայացման համատեքստում որոշակի պատասխանատվություն: Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք ուզում, թույլ տվեք առաջին նիստը կայանա, հետո մանրամասն կպատմեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` խոսելով ՀՀԿ ԳՄ անդամ դառնալու մասին:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, արդարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մի կողմից՝ այս օրենքը չի կանխորոշում ընտրություններում կուսակցությունների դերակատարությունը, բայց մյուս կողմից էլ՝ որոշակի դերակատարություն ունի այն տեսանկյունից, թե մենք ինչ պահանջներ ենք դնում կուսակցությունների համար։
Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները տեղի կունենան 2017թ. հունվարի 17-ին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վեհաժողովի իր աղբյուրին։