
WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ-ի 1979թ. ավելի քան կես միլիոն դիվանագիտական փաստաթղթեր

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ-ի 1979թ. ավելի քան կես միլիոն դիվանագիտական փաստաթղթեր։ Այս մասին ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է մամուլի հաղորդագրության մեջ։
Հրապարակումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, երբ նշվում է այսպես կոչված «քեյբլգեյթի» 6-ամյակը (ԱՄՆ դիվանագիտական հեռագրերի արտահոսք), որի արդյունքում կոնֆիդենցիալ փաստաթղթերը հրապարակվել էին WikiLeaks-ի կայքում և մի շարք ԶԼՄ-ներում։
Այս անգամ պորտալը հրապարակել է գրեթե 532 հազար դիվանագիտական նյութեր։