
Բելառուսի ԶՈՒ պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016 թ. ծրագրի համաձայն` նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը՝ զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: