ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ավտովարկավորում՝ բարելավված պայմաններով

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ավտովարկավորում՝ բարելավված պայմաններով

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ավտովարկեր ՀՀ դրամով միաժամանակ 2 ուղղություններով՝ առաջնային և երկրորդային շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ավտովարկեր՝ ավտոսրահներից անձնական/ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաև ավտոշուկայից/ֆիզիկական անձանցից առավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման համար, այդ թվում այն ավտմեքենաների, որոնք ներմուծվել են մինչև հայտ ներկայացնելը 30 օրվա ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ կարող են ստանալ 23 տարեկանը լրացած և վարկի մարման պահին 65 տարեկանից ցածր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Վարկ ստանալու վերաբերյալ հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու նախնական որոշման  ընդունման ժամկետը առաջնային շուկայի դեպքում  կազմում է մինչև 5 աշխ. ժամ, երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխ. օր:

Վարկի ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է վարկառուի/համավարկառուի և մեքենայի ապահովագրություն:

Վարկի հիմնական պայմաններ.

  • տարեկան տոկոսադրույք՝ 16% ՀՀ դրամով,
  • ժամկետ՝ մինչև 7 տարի,
  • առավելագույն գումար՝ մինչև 28 մլն ՀՀ դրամ,
  • կանխավճար՝ սկսած 20%-ից:
ԱԺ ամենահարուստ պատգամավորները
  • 1
    Գագիկ Ծառուկյան
    $134.2 միլիոն
  • 2
    Սամվել Ալեքսանյան
    $36.4 միլիոն
  • 3
    Հակոբ Գ. Հակոբյան
    $8.5 միլիոն
  • 4
    Գրիգոր Մարգարյան
    $6.1 միլիոն
  • 5
    Վահան Կարապետյան
    $5.0 միլիոն
  • 6
    Արայիկ Գրիգորյան
    $4.7 միլիոն
  • 7
    Գուրգեն Արսենյան
    $3.6 միլիոն
Տեսնել բոլորը