
Կոկոսի յուղը՝ կոգնիտիվ հիվանդությունների դեմ

Բժիշկ Մերի Նյուպորտի թեորեմը համարվում է կարևոր բացահայտում բժշկության մեջ: Ձեզ ենք ներկայացնում բժշկուհու թեորեմն ու մի շարք հետազոտությունների արդյունքներ, որոնք հաստատում են այս թեորեմը:
Բժիշկ Նյուպորտի բացահայտումը վերաբերում է մեր ուղեղի աշխատանքին, որն առավել լավանում է կոկոսի յուղի օգտագործման դեպքում: Կոկոսի յուղն ուղեղի համար վառելիքի դեր է կատարում: Բացի այդ, այս յուղն օգտագործվում է՝ որպես Ալցհեյմերի հիվանդության դեմ բուժման և պրոֆիլակտիկ միջոց:
Կոկոսի յուղն օգնել էր բժշկուհու ամուսնուն, որի մոտի Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել: Ամուսինը դեղամիջոցներ էր սկսել օգտագործել, որոնք օգնում էին դանդաղեցնել հիվանդության զարգացումը:
Բժիշկ Նյուպորտը սկսել էր ուսումնասիրել մի շարք հետազոտություններ, որոնցում ասվում էր, որ եռագլիցերիդները կամ կետոնային մարմինները կարող են բուժել և կանխարգելել Ալցհեյմերի հիվանդությունը:
Մասնագետները նաև կարծում են, որ եռագլիցերիդները պետք է օգտագործել շաքարախտի, ցրված սկլերոզի, Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի և Հանինգտոնի հիվանդության դեպքում:
Այսպես, բժշկուհին սկսել էր իր ամուսնուն օրական 3 անգամ 3 ճ/գ չափաքանակով կոկոսի յուղ տալ:
Արդյունքն ապշեցրել էր նրանց: Ամուսինն ավելի ուշադիր էր դարձել, սկսել էր շփվել և կատակներ անել: Արդեն մեկ տարի անց ամուսինը սկսեց ճանաչել հարազատներին և ընկերներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը