Թեթչերը ճանաչվել է վերջին 70 տարվա ամենաազդեցիկ կինը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը BBC Radio 4-ի Women’s Hour («Կանանց ժամ») հաղորդման վարկածով դարձել է վերջին յոթ տասնամյակների ամենաազդեցիկ կինը:
Առավել ազդեցիկ կանանց վարկանիշը զուգադիպեցվել է հաղորդման 70-ամյակին, այն կազմել է յոթ մարդուց բաղկացած փորձագետների խումբը:
«Թեթչերը 20-րդ դարի ամենակուլտային քաղաքական դեմքերից մեկն էր ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում»,-ասել է վարկանիշի կազմողը՝ լրագրող Էմմա Բառնեթը:
Նա ընդգծել է, որ վարկանիշում առաջատարությունն առնչություն չունի վարչապետի պաշտոնում Թեթչերի գործունեության գնահատականի հետ, այլ հիմնվում է այն բանի վրա, թե ինչպես է «իշխանության գլուխ կանգնած կնոջ նրա օրինակն ազդել մյուս կանանց վրա»:
Թեթչերը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1979-ից մինչեւ 1990 թվականը: «Երկաթե լեդին» առաջին կինն է դարձել, որը գլխավորել է եվրոպական պետության կառավարությունը:
Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է ավելի քիչ հայտնի բրիտանուհի Հելեն Բրուքսը, որը հիմնել է Միացյալ Թագավարության կանանց համար հակաբեղմնավորիչ միջոցների մատակարարման ծառայությունը: Բառնեթի խոսքով՝ «նա կանանց հսկողություն է նվիրել իրենց մարմինների վրա»:
Women’s Hour-ի ցուցակում տեղ են գտել նաեւ լեյբորիստ Բարբարա Քասլը, ֆեմինիստուհի Ժերման Գրիրը, երգչուհի Բեյոնսեն, ինչպես նաեւ համանուն վեպերի եւ ֆիլմերի մտացածին գործող անձը՝ Բրիջիդ Ջոնսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: