Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետև բանկային հաշիվը որևէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ, այն այլ առումով ևս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվը Ա. Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է:
«ՀՀԿ-ն միշտ էլ իրավիճակը սթափ է գնահատել և իր գործողություններում մշտապես եղել է բաց, ոչինչ չի թաքցրել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ժամանակ ԴԱԻՇ-ի զինյալների կողմից սպանվել է առաջին ամերիկացի զինծառայողը, հայտնում է ABC News-ը։
«Եթե ուզում ես՝ պատասխանատու, խելացի, բանիմաց քաղաքացի ունենալ, ապա պետք է փողը ծախսես կրթության վրա, և ոչ թե՝ վաղվա քաղաքացու անգործության և «բանչիմացության» վրա։ Եթե ուզում ես պատերազմ չլինի, և դու միշտ հաղթսող լինես, ապա պետք է փող ծախսես ուժեղ բանակ ունենալու վրա։ Եթե ուզում ես անկախ պետություն լինել ու քո հարևանների ու աշխարհի ուժեղների հետ շփվել, ապա դու պետք է բոլորի հետ շփվես»։
Այսօր խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ անցած գիշեր ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունների փորձին: Ըստ նրա` նման գործելաոճով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արհամարհում և մերժում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում հայտարարեց, որ մեր հանրապետությունը, տևական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական և նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի երկրի տնտեսության, հասարակական և քաղաքական բոլոր ոլորտներում։ Նրա խոսքով՝ այս բարեփոխումները սկսվել են վաղուց։
Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը պետք է ներկայացնեն անձամբ:
Միացյալ Թագավորությունը հաշվարկում է մասնակցություն ունենալ Եվրամիության կողմից ընդունվող որոշումների ընդունմանը մինչև Եվրամիության կազմից դուրս գալը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ, հայտնում է BBC-ն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բելգիայի պաշտպանության նախարարությունը հերքել է ՌԴ ՊՆ-ի հրապարակած այն տվյալները, որոնք վկայում են, թե Հալեպի խաղաղ բնակիչներին հասցված ավիահարվածների հեղինակը բելգիական ավիացիան է, հայտնում է Interfax-ը։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր դառնում է 25 տարեկան:
ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի նախընտրական վերջին հեռուստաբանավեճը հավաքել է հեռուստադիտողների թվով երրորդ լսարանը վերջին 40 տարում։ Այս մասին են վկայում Nielsen ընկերության տվյալները։
Զինված անձինք գրոհել են կառավարական շենքերը Իրաքի Մոսուլ քաղաքից հարավ-արևմուտք ընկած Քիրքուկ քաղաքում։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1.6%։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն շվեյցարական Tages Anzeiger թերթին տված հարցազրույցում խոսել է Ղրիմի «միավորման» պատճառների մասին։
«Հաշվի առնելով այն, որ ապրիլյան պատերազմի «բլից-կրիգը» ձախողվեց` Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ երեսը փրկի` դիմելով նման քայլերի, որոնք բնորոշ են հանցագործին»:
Համացանցային որոնողական ամենահայտնի համակարգը` Google-ը, հրապարակել է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահանալու տարեթիվը: Google-ում Գյուլենի անունը փնտրելիս էջի աջ կողմում հայտնվող տվյալների մեջ կա նաև նրա մահվան տարեթիվը` 2017 թվականի ապրիլի 13:
Արտաքին քաղաքականությունը, որը վարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հանգեցրել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջացմանը։
Սիրիացի զինվորականները հայտարարել են, որ խոցելու են Թուրքիայի ռազմական ինքնաթիռները, եթե նրանք մուտք գործեն երկրի օդային տարածք, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սիրիայի զինված ուժերին։
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրերց, որ Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»-ում գտնվող Հարությունյան Ժ. Մ.-ի (1949 թ. ծնված) և Պողոսյան Ս. Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ՝ կայուն ծանր, Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ը (1984 թ. ծնված), ով բուժվում էր Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում, հոկտեմբերի 20-ին դուրս է գրվել հիվանդանոցից:
ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են դիտարկել սիրիական իշխանությունների և նրանց դաշնակիցների դեմ միջոցառումների «բոլոր հնարավոր տարբերակները», եթե Հալեպում արյունաահեղությունը շարունակվի, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Իրաքի զորքերը Մոսուլի ազատագրման շրջանակում իրականացված գործողությունների շրջանակում ԴԱԻՇ-ից ազատագրել են Բարտալլա քաղաքը, հայտնում է CNN հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար: Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը:
Նորանշանակ Լեւոն Ալթունյանը սկսել է ուսումնասիրություններ կատարել դեղերի ձեռքբերման պլանավորման ոլորտում եւ արդեն իսկ որոշակի բացահայտումներ է կատարել։
Թուրքիան ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարի հարցերով միջազգային կոալիցիայի մաս է կազմում և Վաշինգտոնի ակտիվ գործընկերն է, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լեւոն Սահակյանի կյանքին վտանգ է սպառնում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Այս տեղեկությունը տեղադրված է Ֆրանսիայի կառավարության կայքում:
Օդում կախված լուրեր կան այն մասին, որ բացվում են տարբեր ՍՊԸ-ներ ու Ա/ձ-ներ, որոնք մասնակցում են այս կամ այն մրցույթին եւ առանց մրցակցության շահում, քանի որ Արտեմ Ասատրյանի հովանավորության տակ են։ Իսկ այն ընկերությունները, որոնք օրենքի տառին համապատասխան հաղթում են, նախարարը չեղյալ է հայտարարում մրցույթները, որպեսզի իր «հավատարիմները» շահեն։
WikiLeaks-ն առաջին անգամ համացանցում ազատ մատչումով տեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղարկած և ստացած էլեկտրոնային հաղորդագրությունները, հաղորդում է The Hill-ը:
Ադրբեջանական Trend գործակալությունը հաղորդում է, որ երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության քննարկումներ տեղի չեն ունենում: