«Հիմա էլ ապահովվում է, բայց վերգետնյա տարբերակով՝ սահամանափակելով այդ հատվածում արագությունը: Հետագա տրանշներում մենք չենք ունենա այնպիսի խնդիր, որ նախ կառուցվի ճանապարհը, հետո նոր ենթակառուցվածքները: Արդեն պլանավորել ենք նոր ստանդարտներով աշխատել՝ առավել հարմարավետ դարձնելով հարակից հատվածի բնակիչների աշխատանքը»,-հավելեց փոխնախարարը:
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր:
ՀՀԿ-ում թունդ խմորման փուլում է նախընտրական ցուցակներում ընդգրկվող անձանց թեման։ Արդեն հստակ է այն մոտեցումը, որով առաջնորդվելու են։ «Վերևից» հասկացրել են գործող պատգամավորներին, որ մանդատի ակնկալիք կունենան միայն այն ժամանակ, երբ կբավարարեն առաջադրված պահանջներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Արմեն Հարությունյանը ԴԱՀԿ պետ չի նշանակվում եւ դեռ ԺՊ է նաեւ մեկ այլ «նրբագեղ» մանրամասնի պատճառով. նա փոխգնդապետ է, իսկ օրենքը պահանջում է, որ ԴԱՀԿ պետը լինի գնդապետ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով, օրենքով գող Զապի հետ կապված վերջին շրջանի դժվարությունները կապ ունեն «Սասնա Ծռերի» ազատազրկման վայրերում գտնվող անդամների հետ։ «Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում ու հենց նրա հրահանգով է Զապն արգելել «Սասնա Ծռերի» տղերքին դատապարտյալների հիվանդանոցում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել։
«Նրանք սիրում են իրենց ընտանիքներին Արեւմուտք ուղարկել, նրանք սիրում են իրենց փողերն արեւմուտք ուղարկել, քանի որ նրանք մեզ ավելի են վստահում իրենց հարազատ մարդկանց եւ միջոցների պաշտպանության հարցում, եւ եթե մենք սկսենք արգելքներ դնել նրանց առջեւ այս ուղղությամբ, կարծում եմ, մենք լուրջ արդյունքների կհասնենք»:
Որպես օրինակ նշենք, որ աշխարհի առաջատար բանակներում, որպես հիմնական դաշտային համազգեստ վաղուց չկա 50 տոկոս բամբակյա կտորով համազգեստներ
Չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հատուկ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել էր: Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում:
ՀՀ ԱԺ-ում երեկ սկսվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը: Եթե որեւէ անտեղյակ մեկը հետեւեր խորհրդարանի քննարկումներին, գուցե տարակուսեր պատգամավորների, այդ թվում նաեւ իրենց ընդդիմություն հռչակածների կողմից նոր վարչապետին հիմնականում գովեստի խոսքեր շռայլելու երեկ արձանագրված շքահանդեսից:
Աժ-ում անցակետերը դեռ հսկվում են ավտոմատներով: Ասացին՝ դեռ վտանգ կա։ Երեկ Աժ միջանցքներում խաղաղ էր. բոլորը մի մարդու նման, այդ թվում Մհեր Սեդրակյւսնը, գեներալ Մանվելը (Սեյրան Սարոյանը Երուսաղեմում է), խելոք Նստած՝ ունկնդրում էին Կարեն Կարապետյանին։
Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ Երեւանի փրկարար ծառայության պետ ներսիկ Նազարյանի որդին Հայաստանում իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սնանկանալուց հետո ընտանիքով հաստատվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում և տեւական ժամանակ է փնտրտուքների մեջ է, թե որ ոլորտում կարող է ներդրում կատարել:
Դա տարիներով ձեւավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում:
Իշխանություններն առայժմ կանգնեցրել են մարզպետների փոփոխության գործընթացն ու առայժմ բավարարվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելով, որոշվել է այդ հարցին անդրադառնալ մի փոքր ավելի ուշ:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին է հանդիպել նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը` Սեյրան Օհանյանի կինը, եւ ասել, որ պատրաստվում է դիմում գրել. իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաեւ իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել:
Խաղն ավարտվեց մանկունյանցիների ջախջախիչ հաղթանակով (4:0):
Կրիշտիանու Ռոնալդուն յուրաքանչյուր հնարավորության դեպքում աշխատում է աջակցել իր կյանքի համար պայքարող Ռիքսենին: Վերջերս Կրիշն իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ միասին հրավիրել էր Ռիքսենին Մադրիդ՝ «Ռեալի» խաղերից որևէ մեկին ներկա լինելու համար: Ռիքսենն ընդունել էր հրավերը և կնոջ և դստեր հետ ներկա էր «Ռեալ» – «Լեգիա» խաղին:
Հոկտեմբերին Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Գաո Խունբոն: Լիպին արդեն աշխատել է «Գուանչժոում»՝ 2012-14թթ.՝ թիմի հետ նվաճելով 3 չեմպիոնական տիտղոս և Չինաստանի գավաթը: Իտալիայի հավաքականի հետ 68-ամյա իտալացին հաղթել է 2006թ. Աշխարհի առաջնությունը:
Խելացի մարդիկ սխալվում են և սովորում են իրենց սխալների վրա:
Ամերիկացի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը, որը 2016 թվականի հոկտեմբերի սկզբին կողոպուտի զոհ էր դարձել Փարիզում, կարգադրել է, այսպես կոչված, անվտանգության սենյակ սարքավորել իր լոսանջելեսյան տանը: Հարկաբաժինը կկարողանա դիմանալ 7 մագնիտուդով երկրաշարժի եւ Ցելսիուսի մինչեւ 530 աստիճան տաքացման, տեղեկացնում է The Daily Mirror-ին:
Սթոունը մասնակցել է ռեժիսոր Սյուզան Ուոլթերսի «Ինչ-որ առանձնահատուկ բան քո ծննդյան օրվա առթիվ» կինոնկարի նկարահանումներին: Լուսանկարներում դերասանուհին լողազգեստով է եւ շորտով լողափին վոլեյբոլ խաղալու ժամանակ:
Դոնի Ռոստովում անցկացվել Է կարկանդակների արագ ուտելու հերթական առաջնությունը: Պայմանների համաձայն, մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է ուտեր 500-գրամանոց կարկանդակ, տեղեկացնում է Sputnik-ն: Այս տարի այն պատրաստված էր հավով ու սնկով: Որպես օգնություն մասնակիցներն ունեին երկու բաժակ ջուր եւ հանդիսականների աջակցությունը:
Սննդակարգի շտկումն ի օգուտ թարմ և բնական բանջարեղենի, սպիտակուցների, որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածության և այս էլիքսիրի մի բաժակի՝ կարող են հրաշքներ գործել։ Վաղուց արդեն հայտնի է այն մասին, որ չամանը նիհարեցնելու հատկություն ունի։ Այն օգնում է ավելորդ ջուրը հանել օրգանիզմից, ինչպես նաև լավացնում է նյութափոխանակությունը։ Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ ընդունել չամանը
Airbus A330-200 օդանավը Ֆրանսիայի նախագահը ստացել է 2010թ.։ Դրա թարմացումն արժեցավ 176 մլն եվրո։ Նախագահի տրամադրության տակ են նաև Falcon 7Х երկու ինքնաթիռները, որոնք օգտագործվում են ինչպես մոտ, այնպես էլ հեռավոր ուղևորությունների համար։
Մեր օրգանիզմն ակտիվորեն օգտագործում է ջուրը, իսկ ավելորդ ջուրը հանում է օրգանիզմից։ Ջրի անբավարար քանակը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել, այդ թվում՝ արյան խտացում։
Հիմա խոսվում է նոր կնքվելիք պայմանագրի մասին, որը կկազմի 3-5 մլրդ խմ: Այս ծավալը, իհարկե, լուրջ չէ ՌԴ-ի համար: Բայց բավական լուրջ գումարներ կապահովի Ադրբեջանին, որ դառնում է ռուսական գազը Եվրոպա արտահանող «ծպտված» միջնորդ: Ահա միջպետական հարաբերությունների ժամանակակից ու քաղաքական յուրօրինակ մի պատկեր: