Անդրադառնալով կառավարության ծրագրին և իր ղեկավարած ոլորտի խնդիրներին` նախարարը նշեց, որ պետք է ապահովեն շփումներից զերծ և հնարավորինս մատչելի ծառայություններ, առաջիկայում կլինի առցանց դիմումների միջոցով սոցիալական իրավունքների իրացում, կենսաթոշակների համար դիմումները հնարավոր կլինի ներկայացնել ցանկացած բաժանմունք` անկախ բնակության վայրից, նաև կլինեն նոր ծրագրեր, օրինակ, զբաղվածության ոլորտում:
«Նախագիծն անցել է քննարկումների տևական փուլ իրավապահ համակարգի և այլ շահագրգիռ մարմինների հետ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս նախագծով իրավապահ մարմիններին հնարավորություն է տրվում միավորել հարուցված քրեական գործերը մեկ վարույթի շրջանակում այն դեպքում, երբ հարուցված քրեական գործերը, իրենց փաստական կազմից ելնելով, միանման են։ Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա խնայել թե ռեսուրսներ, թե ժամանակ, և ըստ էության, քրեական գործի քննությունն առավել արդյունավետ իրականացնել։
«Արտաբյուջետային շատ միջոցներ նախատեսված են գործող վարկային պայմանագրերով, մյուս մասն էլ համարվում են բյուջեի մաս, և, եթե դրանք թափանցիկ են, ապա մեծ խնդիր այստեղ չեմ տեսնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունները` ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:
Նախարարն առաջարկել է համատեղել ջանքերը՝ խոստումնալից երիտասարդներին սեփական նախաձեռնություններն իրականացնելու հնարավորություն տալու համար
Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում:
Ադրբեջանական haqqin.az պորտալը ներկայացրել է Բաքվի բնակիչների հրապարակած լուսանկարը, որտեղ երևում են հորդառատ անձրևների հետևանքները։
«Դուք նշեցիք, որ կառավարության փոփոխությունները պետք է սկսել օր առաջ, պետք է սկսել հենց կառավարությունից։ Դուք բավարար ժամանակ ունեիք կառավարությունից սկսելու համար, ի՞նչ բարեփոխումներ են արվել կառավարությունում, որոնք կոնկրետ ինձ համար տեսանելի չեն՝ բացի անձերի փոփոխությունից։ Մենք անընդհատ խոսում ենք՝ ստվեր, կոռուպցիա և այլն, տպավորություն է, թե նրանք անորսալի Ջոն են, մենք չգիտենք՝ մենաշնորհը որտեղ է. մի քանի մենաշնորհներ ունեցողներ այստեղ նստած են»։
«Հայաստանում դեֆոլտի վտանգ չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգը, ըստ որի՝ մոտ ապագայում ՀՀ-ին սպառնում է դեֆոլտ:
«Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալն ադրբեջանական vesti.az կայքի հետ զրույցում անդրադարձել է օրերս ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել էր, թե չի կարող փոխզիջում լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերի վերաբերյալ։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նախապատրաստվում է Եվրոպայի լիգայի հերթական խաղին: «Մանչեստեր Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կխաղա թուրքական «Ֆեներբահչե»-ի հետ: Մխիթարյանը շարունակում է մարզվել ընդհանուր թիմի հետ և նախապատրաստվել սպասվող խաղին:
«Միայն բոլորիս շահագրգիռ և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի լուծել մեր առջև ծառացած խնդիրները, կառավարությունը պետք է առաջնորդի այդ ջանքերը»։
«Հինականում հարց է բարձրացվում, որ արտաբյուջեների մասով կան կոռուպցիոն ռիսկեր: Ես ձեզ վստահեցնում եմ` արտաբյուջեները հաստատվում են և կառավարվում են այնպես, ինչպես բյուջետային գործընթացում այլ ծախսերը: Այսինքն` նույն ձևով նախագծերը հաստատվում են, նույն ձևով ընթանում է գնումների գործընթացը: Սովորաբար կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են գնումների գործընթացում»:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00.52-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատակ գյուղի վերջնամասում գտնվող Վազգեն, Հովիկ և Լյուդվիգ Պ.-երին պատկանող ընդհանուր սեփականություն հանդիսացող անասնագոմում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) և թուրք զինծառայողների միջև, հայտնում է թուրքական Hurriyet թերթը։
«Առաջնահերթությունները վերաբերում են շրջակա միջավայրի՝ որպես ինքնին կապիտալի ընկալմանը և դրա հենքի վրա բնապահպանական քաղաքականության իրականացմանը։ Մասնավորապես խոսքը նրա մասին է, որ ըստ էության, շրջակա միջավայրը մինչ այժմ նաև միջազգային մակարդակում հաճախ դիտարկվել է՝ որպես ռեսուրս, որը պետք է ձևափոխվի, վերափոխվի, որպեսզի ստեղծվի նոր արժեք»։
Լեռնային Ղարաբաղի շրջանը միշտ եղել է, կա ու կլինի Ադրբեջանի անբաժանելի մաս, ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոդվածում, որտեղ նա անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
«Ես մտածում եմ, որ պետք է արտաբյուջե, որպեսզի հնարավոր լինի որոշ ծրագրեր զարգացնել, մանավանդ՝ մենք ունենք գիտական ինստիտուտներ, որտեղ առանց արտաբյուջե հնարավոր չէ գիտություն զարգացնել: Դրա համար համարում եմ, որ պետք է»,- ասաց նա:
Բնակչությամբ Հայաստանի ամենափոքր՝ Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավում` շրջապատված բարձր լեռներով: Այն յուրատեսակ աշխարհագրական կղզյակ է՝ նմանը չունեցող բնությամբ ու յուրահատուկ կլիմայով: Մարզը պատմականորեն հայկական և համաշխարհային գինեգործության բնօրրանն է՝ ոչ պակաս հայտնի լինելով նաև իր բուժիչ հանքային ջրերով ու առողջարաններով:
«Գնահատելու ենք արդյունավետությունը, դրանից հետո հասկանանք՝ ինչն ենք շարունակելու, որն ենք շարունակելու և շարունակելո՞ւ ենք, արդյոք, թե՞ ոչ»,- ասաց նախարարը: Իսկ ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ չշարունակվի, նա պատասխանեց, որ պատրաստ չէ պատասխանել այդ հարցին, քանի որ դեռևս վերջնական չէ։
Լինելու են են բրոքերային կառույցներ, ինչպես ընդունված է աշխարհի տարբեր երկրներում
«Մենք պետք է հետևողականորեն կյանքի կոչենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող քաղաքական գործընթացների և ինստիտուտների նկատմամբ վստահությունը ապահովող միջոցառումներ»,- նշեց Կ. Կարապետյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ապրանքների նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Azernews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
ՊՊԾ ոստիկանը գիշերային հանցագործույթուն է վնասազերծել։
Ժանը 10։50-ի սահմաններում Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS համարանիշի ավտոմեքենայում։
«Կառավարության ծրագրում շատ կոնկրետ ներկայացված միջոցառումներ են, այդ թվում՝ հարկային և մաքսային ոլորտում։ Կարծում եմ՝ դրա մասին վարչապետը նախապես կներկայացնի ընդհանուր շրջագիծը, որից մենք մանրակրկիտ կներկայացնենք այն հարցերը, որոնք ձեզ հուզում են»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Կոնիա քաղաքի ավիաբազայի 40 զինծառայողի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը միասնական նամակ-հորդոր են ուղղել Կարո Եղնուկյանին:
Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագիրը: Կարեն Կարապետյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը:
Ծայրահեղական ԴԱԻՇ կազմակերպության առաջնորդները լքում են Մոսուլ քաղաքը, որը գրոհում է իրաքյան բանակը։ Նման հայտարարություն արել է ԱՄՆ գեներալ Գերրի Վոլեսկին, որը գլխավորում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։